481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի և Նիժնի Նովգորոդի քաղաքապետները քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները
10:58
12 Ապրիլի 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է մասնավոր այցով Երևանում գտնվող Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Օլեգ Սորոկինի հետ:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման առաջնահերթությունները` քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը նպատակ ունի  փոխշահավետ համագործակցություն ծավալել գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ։ <<Բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտների մասնավոր կառավարման  արդյունքում ոչ միայն կշահեն կոնկրետ ուղղությունները, այլ նաև  բյուջեից  խնայված զգալի միջոցները   կուղղվեն սոցիալական, բնապահպանական, կրթական և այլ ոլորտներ>>,-  նշել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ քաղաքապետարանը բաց է ցանկացած համագործակցության, որն ուղղված է մայրաքաղաքի զարգացմանը: 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Օլեգ Սորոկինը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը: Խոսելով շուրջ 35000-անոց հայկական համայնքի մասին` Օլեգ Սորոկինը նշել է, որ այն  ակտիվ ներգրավված է քաղաքի տնտեսական և մշակութային կյանքում: Ներկայում համայնքի հնարավորություններով  հայկական եկեղեցի է կառուցվում:


Կողմերը մտքեր են փոխանակել կոմունալ տնտեսության, առողջապահության, տրանսպորտի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Երևանի և Նիժնի Նովգորոդի քաղաքապետերը քննարկել են նաև  հնարավոր համագործակցության հեռանկարները:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: