484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանի խոսնակը նիստերը մեկ շաբաթով տեղափոխելու հնարավորություն կստանա
19:45
11 Ապրիլի 2011

Հայկական խորհրդարանի խոսնակը նիստերը մեկ շաբաթով տեղափոխելու հնարավորություն կստանա, երկուշաբթի ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով Ազգային Ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

«Փոփոխություններով նախատեսվում է, որ խոսնակն անհրաժեշտության դեպքում  կարող է տեղափոխել խորհրդարանի քառօրյա նիստերը մեկ շաբաթով»,- ասաց Սահակյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, այդ լրացումը նախատեսված է տեխնիկական հարցերի կապակցությամբ, մասնավորապես, շուտով կորեացի մասնագետները պետք է տեխնիկապես զինեն նիստերի դահլիճը և, հնարավոր է, չհասցնեն զինումն ավարտել երկշաբաթյա ժամկետում (քառօրյայի նիստերի միջև ընկած ժամանակահատված)։
Բացի այդ, փոփոխությունները ենթադրում են, որ Ազգային Ժողովի խոսնակը և նիստի վարողը կարող են հարցեր ուղղել ելույթ ունեցողներին արտահերթ կարգով։

Պատգամավորի խոսքերով, նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել պատգամավորների և խորհրդարանի պետծառայողների  գործուղումների համար տրամադրվող ծախսերի հարցում, մասնավորապես, նախատեսվում է, որ գործուղումների վճարումը կկատարվի, այդ թվում՝ վերադարձից հետո՝ ներկայացված կտրոններին համապատասխան։

«Միշտ չէ, որ պետության նախատեսած ծախսերը համապատասխանում են իրական ծախսերին, այդ թվում՝ հյուրանոցների վճարման հարցում, ինչի կապակցությամբ, բարդություններից խուսափելու համար պատգամավորներին և պետծառայողներին կթույլատրվի վճարում կատարել ավելի թանկ հյուրանոցներում մնալու համար, սակայն նախատեսված սահմաններում»,- ասաց Սահակյանը։

Ինչպես այս առնչությամբ նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նման փոփոխությունները կապահովեն պատգամավորների ավելի մեծ Ըստ նրա, հաջող փորձի դեպքում նման պրակտիկան կարող է տարածվել կառավարության և նախագահի աշխատակազմի վրա։

Թովմասյանը նշեց, որ լրացուցիչ ծախսերը կվճարվեն խոսնակի որոշմամբ, սակայն ծախսերի տվյալ հոդվածով պետբյուջեի նախատեսած միջոցների շրջանակներում։ 

Կանոնակարգի փոփոխություններով նախատեսվում է նաև խորհրդարանի նիստերի օն-լայն հեռարձակումների ապահովում, հավանաբար, 2012 թվականի հունվարի մեկից։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։