478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն և ՎԵ-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել
13:20
11 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Թբիլիսիում ապրիլի 7-8-ը տեղի ունցած երկօրյա խորհրդակցության արդյունքում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

««ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինն ու «ՎԵ» գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան «ՀԿԵ» և «ՎԵ» միջև համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ըստ տեղեկատվության՝ կողմերը ստորագրել են նաև միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիր:

Խորհրդակցության ժամանակ կողմերը որոշել են հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը նշանակել Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքի և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքի երթուղին, որը կգործի երեքշաբթի և ուրբաթ օրերին: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակահատվածի համար կողմերը վերացրել են Երևան- Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը:

Բացի այդ, մինչև մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի ևս մեկ հանդիպում՝ Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կճշտվեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության բոլոր հարցերը և ժամանակացույցը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: