487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մասնակցեց Արմավիրի մարզում գյուղական նոր դպրոցի բացմանը
13:47
07 Ապրիլի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մասնակցեց Արմավիրի մարզի Այգեկ գյուղի նոր դպրոցի բացմանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը։

Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար։ Դպրոցի կառուցումը սկսվել է 2007 թվականին պետբյուջեի միջոցների հաշվին, նախագծի արժեքը կազմել է մոտ 339,2 միլիոն դոլար (ավելի քան 910 հազ դոլար)։ Մարզպետարանի միջոցներով իրականացվել է 217,4 միլիոն դոլարի (մոտ 585 հազ դոլարի) աշխատանքներ։ Ճակատամասի աշխատանքները և կրթական հաստատության կահավորումն իրականացվել են մոսկվացի բարերար Ռուբեն Մանուկյանի միջոցներով։

«Այսօր գյուղի համար պատմական օր է, քանի որ այսուհետ մեր երեխաները հնարավորություն կունենան սովորելու ավելի բարենպաստ պայմաններում»,- լրագրողներին հայտնեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը։
Արիստակեսյանի խոսքով` հին դպրոցում չեն եղել հարմարություններ, իսկ գյուղի երեխաների ուսուցումը նոր շենքում կսկսվի, հավանաբար, հաջորդ երկուշաբթի օրվանից։ Նա ընդգծեց, որ նոր դպրոցում կա ամեն ինչ որակյալ ուսուցման համար՝ դահլիճ, մարզադահլիճ, ժամանակակից տեխնիկա և սարքավորումներ։

Դպրոցի բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։