486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը մտադիր է նվազեցնել կոռուպցիան ոստիկանությունում, կադաստրում և ՔԿԱԳ-ում. վարչապետ
13:43
07 Ապրիլի 2011

ՀՀ կառավարությունը կզբաղվի պետական ծառայությունների որակի բարձրացմամբ և կոռուպցիայի նվազմամբ ոստիկանության համակարգում, անշարժ գույքի կադաստրում և ՔԿԱԳ-ում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ կառավարության անդամների հետ միասին կանոնավոր կերպով քննարկում է պետական ծառայությունների որակի հարցը և պարտավոր է օպերատիվ միջոցառումներ իրականացրել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, իսկ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը հասնի նվազագույնի:
«Առաջին այդպիսի քայլն արել ենք` փորձելով կանոնակարգել տեխնիկական զննման գործընթացը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը (շուրջ 13,5 դոլար) որ տեղի էր ունենում, այլևս չպետք է լինի», - ընդգծել է Սարգսյանը:

Նա նշել է, որ կառավարության որոշմամբ՝ տեխզննում իրականացնող կազմակերպությունները պետք է իրենք շահագրգիռ լինեն որակյալ ծառայություններ տրամադրելու հարցում:

Մարտի 31-ին կայացած նախորդ նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ավտոմեքենաների տեխզննման իրականացման ժամանակ «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրման մասին, ինչի համաձայն՝ քաղաքացիները պետք է կատարեն անհրաժեշտ բոլոր վճարումները ոչ թե տեխզննման կայաններում, այլ բանկերում: Այս որոշումը պայմանավորված է այս ոլորտում անցկացված հետազոտությունների արդյունքում, որոնք բացահայտել են, որ Հայաստանում տեխզննման գործընթացը ձևական բնույթ է կրում:

Սարգսյանի խոսքով՝ կառավարության հաջորդ քայլերը նվիրված են լինելու հանրապետության նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրներին, որովհետև ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք մոտակա շաբաթների ընթացքում անդրադառնալու ենք մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Մենք պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք ստեղծում են այդ կոռուպցիոն ռիսկերը, պետք է վերացնենք», - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Ինչպես նշել է Սարգսյանը, կառավարության հաջորդ քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես դժգոհություններ կան, ինչպես նաև ՔԿԱԳ-երի աշխատանքներին. քաղաքացիները դժգոհում են, որ այդտեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան։

«Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։ Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, և թվարկած ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին», - ընդգծել է Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։