481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները մինչև վերջ չեն հաշվարկել Երևան-Ստեփանակերտ չվերթի գործարկման հետ կապված բոլոր հարցերը. ՀԱԿ
14:35
06 Ապրիլի 2011

Հայաստանի իշխանությունները մինչև վերջ չեն հաշվարկել Երևան-Ստեփանակերտ չվերթի գործարկման հետ կապված բոլոր հարցերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Ստեփանակերտում կառուցվող  օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները: Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով:

«Համոզված չեմ, որ հայկական իշխանությունները հստակ և լիարժեք հաշվարկել են ամեն ինչ չվերթի կազմակերպման հարցում ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ կանոնավոր չվերթերի գործարկման նկատմամբ արձագանքների ու հնարավոր հետևանքների համատեքստում: Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա Ռուսաստանը վաղուց կգործարկեր Մոսկվա-Սուխումի չվերթը», - ասաց Շահնազարյանը:
Նա նշեց, որ նման նախաձեռնությունն ամեն դեպքում գովելի է, սակայն հարկավոր է ավելի հստակ գնահատել գոյություն ունեցող բոլոր ռիսկերը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե նրանք տապալելու են ինքնաթիռները, ապա, ինչպես կարծում է Շահնազարյանը, ադրբեջանական կողմն արդեն ունի քաղաքական անձանց ռմբակոծման ենթարկելու փորձ, մասնավորապես՝ նա ռմբակոծել է Ստեփանակերտում բնակվող խաղաղ բնակիչներին, գնդակոծել է դպրոցներն ու մանկապարտեզները, և ինքը չի զարմանա, եթե իրավիճակը կրկնվի:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին  լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ուժ չեն կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:

Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները։ Իսկ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO) դիմել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի կողմից սպասարկվող չվերթի առաջին ուղևորն ինքն է լինելու։ Նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն օդային տարածության օգտագործման իրավունք ունի, և դրանում կասկած լինել չի կարող։
Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պահանջարկի փոփոխության հետ կփոխվեն նաև չվերթերի հաճախականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-արմենիա» գործակալությանն էր հայտնել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սկզբնապես օդանավակայանից չվերթեր կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, սակայն օդանավակայանը կառուցվում է այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: