484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկել են քրեական արդարադատության խնդիրները
13:45
06 Ապրիլի 2011

Հայաստանում քրեական արդարադատության խնդիրներին նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել Երևանում ԵՄ «Արդարադատություն և քրեական արդարադատություն» ծրագրի շրջանակներում:

«Արդարադատությունն ամեն մարդու անքակտելի իրավունքն է: ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում արդարադատության խնդիրների լուծմանը: Շատ կարևոր է, որ այս գործընթացի մեջ ներգրավված լինի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը», - միջոցառման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գեյրանդը (Jean-Christophe Gayrand):

Նրա խոսքով՝ նախագիծն ուղղված է Հայաստանի արդարադատության համակարգում բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու համար արդարադատության հասանելիությանը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահի ավագ օգնական Աննա Վարդապետյանն իր հերթին նշեց, որ երկրի քրեական օրենսգրքում բազմաթիվ բացթողումներ կան արդարադատության ոլորտում:

«Որոշ դեպքերում Վճռաբեկ դատարանը ստիպված է լինում իր վրա օրենսդրական գործառույթ վերցնել, քանի որ գոյություն ունեցող Քրեական օրենսգրքում չկան կալանքի ենթարկվող անձանց հիմնական իրավունքներն ամրագրող բազմաթիվ օրենքներ», - ասաց նա:

Վարդապետյանը նշեց, որ Հայաստանում չեն կիրառվում արդարադատության որոշ նորմեր, որոնք ընդունված են քաղաքակիրթ երկրներում:

«Հայաստանում մասնավորապես չի պահպանվում, այն իրավունքը, որով մարդը իրավունք ունի իմանալ, թե ինչում են նրան մեղադրում, մեկ օրենքի իրավունքը, պաշտպանի իրավունքը, սեփական անձի դեմ վկայություն չտալու իրավունքը», - ընդգծեց նա:

Վարդապետյանի խոսքով՝ հարկավոր է կանխել ճնշում և բռնություն գործադրելու միջոցով ապացույցներ ստանալու պրակտիկան: «Հուսով եմ, որ քրեական համակարգի բարեփոխումները կօգնեն լուծել բոլոր այս խնդիրները և  բարելավել Հայաստանում արդարադատության վիճակը», - ասաց նա:

Կլոր սեղանին նաև մասնակցել են ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, փաստաբաններ, ինչպես նաև ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները:
«Արդարադատություն և Քրեական արդարադատություն» ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ի նոյեմբերին ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ (130 հազար եվրո) «Երիտասարդական համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է կլոր սեղաններ կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Ծրագիրը նախատեսված է 18 ամսով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: