484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է 65-ամյա հոբելյանը
17:06
05 Ապրիլի 2011

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) նշում է իր հիմնադրման 65-ամյակը: Բուհը հիմնադրվել է 1945 թ.-ին, սակայն հոբելյանը նշվում է 2011թ.-ին:

ԵԳՊԱ-ի հոբելյանի տոնակատարության շրջանակներում Երևանում բացվել է երեք ցուցահանդես, ներկայացված է Գեղարվեստի ակադեմիայի դասախոսների և ուսանողների շուրջ 200 աշխատանք, որոնց հնարավոր է ծանոթանալ Հայաստանի նկարիչների միության շենքում տասն օրվա ընթացքում: Առանձին ցուցահանդես է կազմակերպվել նաև ԵԳՊԱ-ում:

«Ակադեմիան մեր ժողովրդի ամենակարևոր մշակութային և ստեղծագործական-կրթական կենտրոնն է: Արվեստի շատ գործիչներ, ովքեր համբավ և ճանաչում են բերել մեր հայրենիքին, ակադեմիայի շրջանավարտներ են», - երեքշաբթի Նկարիչների միության շենքում ցուցահանդեսների բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ԵԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Նշելով, որ ակադեմիան համագործակցում է աշխարհի ամենահայտնի գեղարվեստի բուհերի հետ՝ նա նշեց, որ Գեղարվեստի ակադեմիան մասնակցում է եվրոպական կրթական տարբեր ծրագրերում և, ընդհանուր առմամբ, այսօր վերելք է ապրում:

Իսաբեկյանը նաև տեղեկացրեց, որ իր 70-ամյակին ակադեմիան նախատեսում է հրատարակել գեղարվեստական մեծ ալբոմ, ինչպես նաև ցուցահանդես կազմակերպել, որի շրջանակներում կցուցադրվի գեղարվեստի հայ վարպետների մեկական աշխատանք:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին վարչապետի անունից շնորհավորեց ակադեմիայի ուսանողներին և դասախոսներին բուհի 65-ամյակի կապակցությամբ և վստահեցրեց, որ մշակույթն ու արվեստը, ինչպես նաև այն բուհերը, որոնք «ջանում են, որ երկրի և հասարակության բաբախող զարկերակը չմարի» կարժանանան պետության հատուկ ուշադրությանը աջակցության և տարբեր ծրագրերում ներգրավելու տեսակետից:
Բուհում գործում են կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինները: Այսօրվա դրությամբ բուհում ուսանում է 764 ուսանող, որոնցից 92-ն օտարերկրացիներ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: