484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն երիտասարդության դերի ավելացման 2011-2015 թթ. նպատակային ծրագիր է մեկնարկել
18:21
01 Ապրիլի 2011

Հարավկովկասյան երկաթուղում մեկնարկել է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդություն» նոր նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թվականների համար և որը սահմանում է ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ծրագրի հիմնական նպատակն է ընկերության երիտասարդ մասնագետների ներգրավումը, պրոֆեսիոնալ կայացումը և զարգացումը, բարենպաստ պայմանների ստեղծումը երիտասարդության կարիերայի աճի համար։
 
Ծրագիրը նախատեսված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի 17-30 տարեկան աշխատակիցների համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների սովորողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային պահուստը:
ՀԿԵ նոր ծրագրի հիմնական խնդիրներն են, մասնավորապես, երիտասարդ աշխատակիցների պրոֆեսիոնալ աճի, նրանց որակների կայացման ու զարգացման, ակտիվ կենսական դիրքին և արտադրական նախաձեռնության, պրոֆկողմնորոշման համակարգերի կատարելագործման, ուսման ու պրոֆեսիոնալ աճի աջակցությունը, երիտասարդ աշխատակիցների աշխատանքային սոցիալականացումն ու հարմարեցումն ընկերության կորպորատիվ միջավայրում։

Ծրագրի շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն, որը կապահովի աշխատանքային շուկայում ընկերության մրցունակությունը։ 

ՀԿԵ երիտասարդական ծրագիրը բաժանված է «Երիտասարդ պրոֆեսիոնալ», «Կորպորատիվ երիտասարդական կուլտուրա», «Երիտասարդության սոցիալական երաշխիքները» խմբերի։


Օրինակ, «Երիտասարդ պրոֆեսիոնալ» նախագծերի խմբերում օժանդակություն կցուցաբերվի երիտասարդ գիտնականներին և ռացիոնալիզատորներին, կբարձրացվի երկաթուղային տրանսպորտի կրթական հաստատությունների հետ ՀԿԵ համագործակցության մակարդակն ընկերության համար մասնագետների պատրաստման բնագավառում, երիտասարդական միջազգային համագործակցության մակարդակը։
Կորպորատիվ երիտասարդական կուլտուրա» խմբում հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, ՀԿԵ երիտասարդության ինքնակազմակերպմանը, նրա քաղաքական-հայրենասիրական և հոգևոր-բարոյական դաստիարակությանը։


«Երիտասարդության սոցիալական երաշխիքներ» նախագծերի խմբում ընդգրկվել են երիտասարդ մասնագետների առողջապահության, առողջ կենսակերպի քարոզչության, երիտասարդ ընտանիքներին, այդ թվում, բնակարանային հարցում,  աջակցություն ցուցաբերելու ծրագրեր։
«Միջնաժամկետ հեռանկարի համար նախատեսված ծրագիրը թույլ կտա մեր ընկերությունում ընդգրկել երիտասարդ հավակնոտ մասնագետների, բարձրացնել երիտասարդության դերը «ՀԿԵ» ՓԲԸ-ում։ Վստահ եմ, որ արդեն կարճ ժամանակ անց կերևան մեր ծրագրի դրական արդյունքները, որոնք կազդեն նաև երկաթուղու աշխատանքային ցուցանիշների վրա»,- կարծում է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդ մասնագետների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը։
«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդություն» ծրագիրը նախատեսված է նաև ՀԿԵ աշխատակիցների՝ 1 տարեկանից մինչև յոթ տարեկան երեխաների, ինչպես նաև ոչ պետական կրթական հաստատությունների սովորողների, երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների 7-17 տարեկան սովորողների համար։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։