486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ-ի նախագահը Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ օրինաչափ է համարում ոստիկանության գործողությունները ռուս երկրպագուների նկատմամբ
13:38
01 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը օրինաչափ է համարում ոստիկանության գործողությունները ռուս երկրպագուների նկատմամբ Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ:

Երկրպագուների համառուստանյան միավորումը դիմել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին՝ խնդրելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին պարզել Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ տեղի ունեցած միջադեպը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի հավաքականի ավելի քան հարյուր երկրպագուներ տոմսերը ձեռքներին չեն կարողացել մտնել մարզադաշտ: Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

«Որևէ անօրինական բան չի եղել: Ռուս երկրպագուները ցանկանում էին զբաղեցնել հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունաները, և նրանց դա թույլ չեն տվել անել: Ռուսական տրիբունայում 1300 տեղ կար, և բոլոր զբաղված էին, սակայն հայերն իրենց տեղերը վերավաճառել էին ռուսներին», - ասել է Հայրապետյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում:

ՀՖՖ-ի նախագահը նշել է, որ դեռևս մեկ ամիս առաջ մամուլում և հեռուստատեսությամբ ինքը զգուշացրել էր, որ ռուս երկրպագուներն ունեն իրենց համար հատկացված սեկցիա և կարող են նստել միայն իրենց համար նախատեսված տեղերում:

«Այսպիսին են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնները: Ես ասել եմ, որ մենք թույլ չենք տա ռուս երկրպագուներին մտնել հայկական սեկցիա: Նման միջոցներ են ձեռնարկվում անվտանգության նկատառումներով՝ կոնֆլիկտներից խուսափելու նպատակով», - ասել է ՀՖՖ-ի նախագահը:

Հայրապետյանը նշել է, որ ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները գիտեն, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:

«Մենք նույնիսկ ավելին ենք արել: Մեր ոստիկանությունը երկու օրվա ընթացքում ուղեկցում էր ռուս երկրպագուներին, իսկ խաղից հետո նրանց տարել է հյուրանոցներ: Ամեն ինչ արվել է բարձր մակարդակի վրա», - ասել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։