477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Շվեյցարիայի հետ. նախագահ
12:20
01 Ապրիլի 2011

Հայաստանը պատրաստակամ է և ցանկանում է խորացնել Շվեյցարիայի հետ հարաբերությունները, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ:

«Այդ ցանկությունը հիմնված է շատ պարզ ճշմարտությունների վրա` դուք, որպես պետություն, կարողացել եք դառնալ ժողովրդավար երկիր, ստեղծել եք հզոր տնտեսություն, կարողացել եք շատ բարձր մակարդակով լուծել ձեր ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները», -«Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նա նշել է, որ Շվեյցարիայի իշխանությունների համար համամարդկային արժեքները շատ բարձր արժեքներ են:

«Այս առումով, իհարկե, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը, ժողովրդին, խորհրդարանին, որ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ մեկ անգամ ևս ձեր վերաբերմունքը ցուցաբերեցիք ցեղասպանության հանցագործության նկատմամբ», - ասել է նա:

Նախագահը ցանկություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնության հետ խորացնել տնտեսական հարաբերությունները, ակտիվացնել մշակութային փոխանակումները, 

«Ցանկանում ենք, որպեսզի մեր և ձեր ժողովուրդներն իրար շատ ավելի մոտիկից ճանաչեն: Այս առումով, համագործակցությունը և երկկողմ, և բազմակողմ մակարդակներում շատ օգտակար է», - նշել է նա:

Կալմի-Ռեյն իր հերթին նշել է, որ ՀՀ նախագահի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների գերազանց հարաբերություններին:

«1988թ. Հայաստանին պատուհասած աղետին հաջորդած շրջանում հրատապ օգնություն ցուցաբերելուց հետո, Շվեյցարիան շարունակում է համագործակցության ծրագրերը ձեր երկրում: Վաղը ես մեկնելու եմ Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու այդ գործընկերությանը», - ասել է նա:

Շվեյցարիայի նախագահը հպարտությամբ է ողջունել շվեյցարական  դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Հայաստանում:

Հինգշաբթի Երևանում բացվել է Շվեյցարիայի դեսպանատունը՝ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշլին Կալմի-Ռեյի մասնակցությամբ

Սակայն, Կալմի-Ռեյի խոսքերով՝ Շվեյցարիայի և Հայաստանի փոխհարաբերությունները միայն կառավարության շփումներով չեն սահմանափակվում:

«Շվեյցարիայում ապրում են հայկական ծագումով բազմահազար մարդիկ: Շվեյցարիայի բնակչությունը մեծ համակրանքով է վերաբերվում հայերին: Պետք է ասել, որ Հայաստանն ըստ արժանվույն է գնահատել Շվեյցարիայի այնպիսի գործիչների, որոնց թվում է հազարավոր որբերի ապաստան տված Յակով Կունցլերը», - ասել է նա՝ նշելով ժողովուրդների միջև բարեկամության բազմաթիվ դրսևորումները:

Շվեյցարիայի նախագահը նաև ընդգծել է այն կարևորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է ֆրանսախոսության միջազգային կազմակերպությանը և որի նախագահությունն այս տարի իրականացնում է Շվեյցարիան:

«Ես իմացել եմ, որ Հայաստանում ֆրանսախոսության շրջանակներում իրականացվող միջոցառումներն իրենց թվով աշխարհում ամենաբարձրն են: Կարծում եմ, որ սա տպավորիչ կերպով վկայում է բազմալեզու և բազմամշակույթ արժեքների նկատմամբ Հայաստանի նվիրվածությունը», - ընդգծել է նա:

Կալմի-Ռեյը շնորհավորել է Հայաստանին՝ այս տարվա Ժնևի գրքի ցուցահանդեսում պատվո հյուրի կարգավիճակ ստանալու առիթով, ինչը հայ գրողներին և հրատարակիչներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործությունները ներկայացնել ավելի լայն հասարակությանը:

«Եվ վերջապես, ինձ համար մեծ պատիվ կլինի, պարոն նախագահ, ընդունել Ձեզ Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում»,-նշել է Շցեյցարիայի Համադաշնության նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: