480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի տեղադրությունն ամենահաջողն է սեյսմոլոգիական տեսանկյունից
19:54
31 Մարտի 2011

Հայկական ԱԷԿ-ի տեղադրությունն ամենահաջողն է սեյսմոլոգիական տեսանկյունից, հինգշաբթի լրագրողներին ասաց գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնու գեոֆիզիկական դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը:

«ԱԷԿ-ի նոր բլոկը, որը գտնվելու է գործող կայանի միևնույն տարածքում, սեյսմոլոգիական տեսանկյունից ամենահաջող տեղում է գտնվելու», ասաց  Հախվերդյանը:

Նա նշեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, որի էպիկենտրոնն ԱԷԿ-ից 100 կմ-ի վրա էր, հասավ ալիքի միայն վեց բալը։

Ավելին, նրա խոսքերով, դիրքը և անվտանգության քայլերը, որոնք օգտագործվել են ներկայիս կայանի շինարարության ժամանակ, թույլ են տալիս հայտարարել դրա անվտանգության մասին, այդ թվում՝ հնարավոր հետագա ռադիացիայից։

Փորձագետը հայտնեց նաև, որ Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 9-բալանոց երկրաշարժի հաշվարկով։

«Հաշվի առնելով, որ նոր կայանը կկառուցվի նոր տեխնոլոգիաները հաշվի առնելով, այն ավելի կայուն կլինի և անվտանգության բարձր մակարդակ կունենա։ Կարծում եմ, որ մտահոգության առիթ չկա»,- ասաց Հախվերդյանը։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 10 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը  «Ռոսատոմ» կորպորացիան է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։