484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի և Եգիպտոսի թատերախմբերն առաջին անգամ կմասնակցեն Երևանի «Արմմոնո» փառատոնին
15:53
31 Մարտի 2011

Իսրայելի և Եգիպտոսի թատերախմբերն առաջին անգամ կմասնակցեն «Արմմոնո»  մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական երևանյան փառատոնին, որը կանցկացվի ապրիլի 3-8-ը, հինգշաբթի լրագրողներին ասաց փառատոնի տնօրենի Մարիաննա Մխիթարյանը:

Նրա խոսքերով՝ «Արմմոնո-2011»-ին կներկայացվի շուրջ 20 մոնոներկայացում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի, Եգիպտոսի, Լեհաստանի և Հայաստանի դերասանների մասնակցությամբ:

«Փառատոնի շրջանակներում կներկայացվեն մոնոներկայացումներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, ինչն արդեն ավանդույթ է դառնում... Կցուցադրվի երկու ներկայացում Ռուսաստանից: Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը, ով նախորդ տարի կազմակերպված փառատոնի ժամանակ ներկայացրել էր «Խելագարի գրառումները» ներկայացումը, այս տարի ևս հանդես կգա նոր բեմադրությամբ:  Երևան կայցելի նաև շատ երաժշտական, շատ թեթև արտիստուհի Իրինա Եվդոկիմովան: Բացի այդ, այս տարի առաջին անգամ «Ամմոնոյին» կմասնակցեն Եգիպտոսից և Իսրայելից ժամանած դերասանները», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մխիթարյանը:

Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև կլոր սեղաններ և քննարկումներ ժամանակակից թատրոնի թեմայով, որոնց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա դերասաններ և ոլորտի ներկայացուցիչներ:

Մխիթարյանը մասնավորապես նշեց, որ կլոր սեղաններին և քննարկումներին կմասնակցեն միջազգային փառատոնների այնպիսի ներկայացուցիչներ և հիմնադիրներ, ինչպիսիք են Նինա Մազուրան (Ուկրաինա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Էլեոնորա Մակարովան (Ռուսաստան), Սամաա Իբրահիմը (Եգիպտոս):

Մխիթարյանն ընդգծեց, որ այս տարի փառատոնը ստացել է շուրջ տասնյակ հայտեր թատրոնի՝ հայ երիտասարդ դերասանների կողմից: Նա հատկապես նշեց երիտասարդ տաղանդավոր դերասաններ Մարիամ Ղազանչյանին՝ «Մարսել» մոնոներակայացմամբ, Նարեկ Ներսիսյանին՝ «Լյուսիեն Լյուս» մոնոներկայացմամբ, Հասմիկ Վերդյանին՝ «Սևիլուհին...» մոնոներկայացմամբ, որոնց աշխատանքները կներկայացվեն փառատոնի շրջանակներում:

Մխիթարյանն ավելացրեց, որ մայիսի 9-ից փառատոնի հայկական ծրագիրը կներկայացվի հանրապետության մարզերում:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Սոնա Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, ում բարձր հովանու ներքո է անցկացվում փառատոնը:

Նա ընդգծեց, որ ՀՀ մշակույթի նախարարության և խորհրդարանի միջև համագործակցությունն արդեն բարի ավանդույթ է դարձել:

Փառատոնի հայկական ծրագրի շրջանակներում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը՝ «Արա Գեղեցիկ», Սամվել Բաղինյանը՝ «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը՝ «Մարսել»,  Հասմիկ Վերդյանը՝ «Սևլուհին...», Ռոբերտ Հակոբյանը՝ «Ձեզ եմ դիմում..», Գրետա Մեջլումյանը՝ «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը՝ «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով: «Միհր» թատրոնը հանդես կգա «Պիեսներ մահվան մասին» մոնոներկայացումների շարքով:

Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա նաև Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսաստանից հանդես կգա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:

Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է անվանի դերասանուհի Վերոնիկ Վանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիլփել հիմարիկը» (Իսրայել) ներկայացումները:

«Արմմոնո» փառատոնը կանցկացվի ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003 թ.-ի սեպտեմբերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: