481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Շվեդիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
13:32
30 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Շվեդիայի Արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծրագրավորման գործակալությունը չորեքշաբթի Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Փաստաթուղթը ստորագրել են Շվեդիայի Արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծրագրավորման գործակալության պետ, Շվեդիայի պատվիրակության ղեկավար Աննելի Բերգհոլմ Սոդերն ու ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Ինչպես նշել է Սոդերը, Շվեդիան հայ փրկարարների հետ համագործակցության բազմամյա հաջող փորձ ունի:

«Հուշագրի ստորագրման հիմնական նպատակը փորձի երկկողմանի փոխանակումն է, ինչպես նաև երկու երկրների հասարակության և ԶԼՄ-ների շրջանում արտակարգ իրավիճակների գծով իրազեկվածության բարձրացումը», - փաստաթուղթը ստորագրելուց հետո ասել է շվեդական պատվիրակության ղեկավարը:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր հերթին նշել է, որ ստորագրված հուշագրի համաձայն՝ Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն առաջին հինգ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո կստորագրվի նոր փաստաթուղթ` հինգ տարի ժամկետով:

«Աշխարհում աղետների աճող թիվը խոսում է այն մասին, որ ամեն երկիր պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի», - ավելացրել է նախարարը:

2006-2009 թթ.-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը համագործակցել է Շվեդիայի Արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծրագրավորման գործակալության և Էստոնիայի փրկարար ծառայության հետ «Հայաստանում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացումը» եռակողմ ծրագրի շրջանակներումը, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել արձագանքման համակարգերի, արտակարգ իրավիճակների կանխման ոլորտում լիազոր անձանց և կազմակերպությունների միջև համագործակցության, հասարակության իրազեկվածության, խորհրդատվական ցանցերի ստեղծման, հրշեջ-փրկարարական միավորումների ուսուցման ուղղությամբ: Հայաստանի փրկարար ծառայությանը տրամադրվել է «Volvo» մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենա, փրկարարական սարքավորումներ և համազգեստ:

Շվեդ և էստոնացի փորձագետները դասընթացներ են կազմակերպել հայ հրշեջ-փրկարարների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորվել է ՀՀ նախագահի 2008 թ.-ի ապրիլի 21-ի հրամանով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: