481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանից «Արմավիա» ավիաընկերության չվերթերը հետաձգվում են ինքնաթիռների ոչ բավարար քանակության պատճառով
19:59
29 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթերը Երևանից հետաձգվում են ինքնաթիռների ոչ բավարար քանակության պատճառով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

«Չվերթերը հետաձգվում են, քանի որ այս պահին երկու օդանավ տեխնիկական վերանորոգման մեջ է, մեկը մեկշաբաթյա գործուղման մեջ է Սեյշելյան կղզիներում, և ևս մի ինքնաթիռ անսարք վիճակում է: Վաղը վերանորոգման մեջ գտնվող ինքնաթիռներից մեկը կվերադառնա: Դրանից հետո չվերթերի ուշացումներ չեն լինի», - ասաց Ավետիսովան:

Նրա խոսքերով՝ հետաձգվել են դեպի Դոնի Ռոստով, Հռոմ, Դելի և Մյունխեն նախատեսված չվերթերը:

Ավետիսովան նաև նշեց, որ դեռևս տեղյակ չէ՝ արդյո՞ք իրենց չվերթերին սպասող ուղևորները գտնվում են օդանավակայանում, թե ոչ:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ «Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ ավելի քան 100 չվերթ 40 ուղղություններով դեպի 20 երկրներ:

Այս պահին ընկերության ավիապարկում կա 11 ինքնաթիռ՝ երեք А-320, երեք А-319, երեք CRJ-200, մեկ ЯК-42-VIP և Իլ-86 տիպի ինքնաթիռներ: Ապրիլին ընկերության պարկը կհամալրվի SuperJet-100 տեսակի ինքնաթիռով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: