483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականները հորդորում են Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը
19:44
29 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Շուրջ հիսուն հայ դպրոցականներ և ուսանողներ երեքշաբթի այցելել են «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր և ՀՀ առաջին արտործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդեն տասնհինգ օր անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում և հորդորել են դադարեցնել հացադուլը:

Դպրոցականների այցելության պահին Հովհաննիսյանը հանգստանում էր իր համար հատկացված վրանում, և չնայած ֆիզիկական վիճակին՝ իմանալով երեխաների գալու մասին՝ նա դուրս է եկել վրանից և ողջունել է նրանց:

25 դպրոցների աշակերտները և ուսանողները, ի զարմանս «Ժառանգության» առաջնորդի, սկսել են երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ինչից հետո Հայաստանի միջնակարգ դպրոցների և բուհերի սաների անունից կոչ են ընթերցել:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների սաներս, բարձր ենք գնահատում Ձեր բողոք-ահազանգը՝ կապված մեր երկրում օրեցօր ահագնացող քաղաքական և սոցիալական ծանր իրավիճակի հետ: Մենք լավ հասկանում ենք, որ Ձեր կոչը՝ իշխանությունը վերադարձնելու ժողովրդին, ձերբազատվելու կոռուպցիայից, կասեցնելու արտագաղթը, վերացնելու անարդարությունը և պահպանելու մեր մշակույթը և հայեցի կրթությունը, միտված է մեր սերնդի համար ապահովելու բարեկեցիկ և արժանապատիվ ապագա: Ձեր տոկուն ոգին և Ձեր նվիրվածությունը մեր երկրին մի օրինակ է, որը կուղեկցի մեզ մեր ողջ կյանքում», - նշվում է կոչում:

Միաժամանակ դպրոցականները խնդրել են Հովհաննիսյանին շարունակել գործունեությունն այլ ատյաններում:

«Մենք խոսք ենք տալիս Ձեզ՝ որպես ՀՀ ապագա առաջնորդներ և շարքային քաղաքացիներ, հետամուտ լինել Ձեր պատգամին և այսուհետ ավելի մեծ պատասխանատվություն կրել մեր երկրի ապագայի համար», - ավելացրել են դպրոցականները:

Շնորհակալություն հայտնելով պատանի սերնդի ներկայացուցիչներին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նրանց այցը հաղորդեց իրեն հսկայական խթան, հոգևոր սնունդ: «Ես հոգուս խորքում կպահպանեմ ձեր խոսքերը: Ձեր կոչերն ինձ համար հատուկ նշանակություն ունեն, և ես անպայման կներառեմ դրանք իմ մտորումների և աղոթքների մեջ, և առաջիկայում արդեն կարտահայտեմ իմ վերաբերմունքը»,  - ասել է նա:

«Երբ դուք դեռ ծնված չէիք, ես իմ կյանքում մեծագույն պահ ապրեցի. լինելով Հայաստանի Հանրապետության առաջին արտգործանախարարը՝ ես բարձրացրեցի մեր երկրի դրոշը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շենքի առջև՝ իրականացնելով մեր պապերի բազմադարյա երազանքը: Հանգիստ եղեք, դրոշը դեռ երկար ժամանակ է ծածանվելու, սակայն մեր պետության և մեր հայրենիքի որակը կախված է ձեզանից, իսկ մեր սերունդն իր հերթին իրավունք չունի ժառանգել ձեզ վատ երկիր», - ավելացրել է «Ժառանգության» առաջնորդը:

Չնայած բավականին հյուծված վիճակին՝ պատգամավորը նշել է, որ չարժե մտահոգվել իր առողջականի վիճակի մասին, նա նաև նշել է, որ բժիշկները նորմալ են գնահատում իր առողջական վիճակը:

«Ես շատ լավ գիտեի, որ իմ այս փոքր քայլով երկրում չեմ հասնի լայնամասշտաբ փոփոխությունների, ես ձգտում էի, որպեսզի բոլորը՝ և իշխանությունը, և ընդդիմությունը, և հասարակությունը վերջապես հասկանան, որ չի կարելի այսպես շարունակել», - եզրափակել է Հովհաննիսյանը:

Հանդիպման վերջում դպոցականները առանձին-առանձին մոտեցել են պատգամավորին և արտահայտել իրենց աջակցությունը: Միաժամանակ դպրոցականներից մեկը կատարել է երկու հայրենասիրական երգ, որոնցից մեկը՝ Առնո Բաբաջանյանի հեղինակած «Երևան» երգը:

Раффи ОваннисянՐաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում «Ծոմ ազատության» նշանաբանով: Հացադուլը դադարեցնելու և խորհրադարան վերադառնալու կոչով Հովհաննիսյանին է դիմել մասնավորապես ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ընդդիմադիր գործիչն առաջադրում է «սպասումների ցուցակ», որը բաղկացած է 15 կետերից, մասնավորապես, իշխանությունը՝ ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: