486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը դատապարտված է ձախողման. փորձագետ
16:38
29 Մարտի 2011

ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը սկզբից ևեթ դատապարտված էր ձախողման, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Առանց հայկական կողմի գործուն մասնակցության ենթահանձնաժողովի գործունեությունը դատապարտված է ձախողման, քանի որ այդ դեպքում այն իր էությամբ դառնում է շատ կանխակալ», - երեքշաբթի ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Փորձագետի խոսքերով՝ անիմաստ է ենթահանձնաժողովից որևէ օբյեկտիվ վերլուծություն կամ օբյեկտիվ քայլ ակնկալել:

«Առանց այս ձևաչափում բանակցությունների մասնակցելու երկու հակամարտող կողմերի ցանկության նմանատիպ հանձնաժողովի օբյեկտիվ գործունեության մասին խոսք անգամ չի կարող լինել», - ասաց նա՝ ավելացնելով, որ լավագույն դեպքում ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը կարող է որևէ կերպ օգտագործվել ադրբեջանական քարոզչության կողմից, սակայն չարժե որևէ էական հետևանքներ կանխատեսել:

Մեկնաբանելով որոշ քաղաքական գործիչների արտահայտությունները, ովքեր կոչ են անում հայկական իշխանություններին ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ Ջամալյանը նշեց, որ այս պահին նման գործողուղությունները նպատակահարմար չեն:

«Այժմ մեր շահերից չի բխում միակողմանի կարգով սրել իրավիճակը: Ամեն ինչ որոշում է քաղաքական կոնյուկտուրան, որն այս պահին կարևոր է: Մենք,  այսպես թե այնպես, մի օր կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, սակայն առաջիկայում դա չարժե անել», - ասաց նա:

ԵԽԽՎ Բյուրոյի` հունվարի 28-ին կայացած նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստան ընտրվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նոր նախագահ։ Փաստորեն ենթահանձնաժողովը վերսկսել է իր գործունեությունը երկարատև ընդմիջումից հետո ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, ինչի դեմ ակտիվ հանդես է գալիս հայկական կողմը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: