477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը չի կիրառվում ուժեղ լոբբիի պատճառով. BSA
16:23
29 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը չի ընդունվում ուժեղ լոբբիի պատճառով, երեքշաբթի ասաց BSA (Business software alliance) միջազգային կազմակերպության փորձագետ, իրավունքների և օրինական շահերի գծով Microsoft ընկերության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։

2010թ.-ի հոկտեմբերին հայկական խորհրդարանն ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, ըստ որի խստացվում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը։ Օրինագիծը նպատակաուղղված է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի գործիչների, արվեստի ստեղծագործությունների կատարողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը։

«Հետաքրքիր է, որ երկրում ընդունվում է մի օրենք, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ից, սակայն մեխանիզմների բացակայության պատճառով օրենքը չի կիրառվում»,- ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա՝ մշակվել են օրենքի կիրառման մեխանիզմները, որոնք դեռ չեն քննարկվել կառավարության կողմից։

«Օրենքի կիրառման կարգը մշակված է, սակայն ուժեղ լոբբիի պատճառով օրենքը չի կիրառվում»,- ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ օրենքը կարող էր էական փոփոխություններ մտցնել էլեկտրոնային կրիչների շուկայում, այդ թվում՝ պաշտպանել տեղի արտադրողների շահերը, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն ունենալ ընդհանուր ներդրումային դաշտում։

Միաժամանակ, ինչպես նշեց փորձագետը, օրենսդրության կիրառման խնդիրներն առկա են հեղինակային և մտավոր իրավունքի պաշտպանության գրեթե բոլոր ուղղություններում։

Ապրանքի պարտադիր դրոշմավորման պահանջների խախտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված՝ առաջին խախտման համար՝ 1 մլն դրամի (շուրջ 2,7 հազար դոլար) չափով տուգանք, իսկ կրկնության դեպքում՝ մեկ տարվա ազատազրկում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: