486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը կներկայացվի Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում
11:39
29 Մարտի 2011

Ապրիլի 28-ից մայիսի 3-ը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին Երևանը ներկայացվելու է որպես 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակությանը:

Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի մայրաքաղաք հայտարարելու որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս առիթը լավագույնս կօգտագործվի գիրքը քարոզելու համար, հատկապես հաշվի առնելով, որ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, տպագիր գրքի դերը գրեթե դուրս է մղվում առօրյայից:

Ըստ այդմ,  միջոցառումները լինելու են բազմաթիվ ու բազմաշերտ. «Փնտրելու ենք նաև ճարտարապետական լուծումներ՝ նպաստավոր պայմաններ ապահովելով գրքի վաճառքը կազմակերպելու համար»,- նշել է քաղաքապետը:

Ընդգծելով Ժնևի ցուցահանդեսին Երևանի մասնակցության կարևորությունը՝ քաղաքապետը շեշտել է, որ կարվի ամեն ինչ Հայաստանի մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակության ղեկավար Պատրիկ Ֆեռլան, գոհունակություն հայտնելով ցուցահանդեսում Հայաստանի ներկայացվածության կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ ձեռնարկվելիք միջոցառումներն իրոք կարող են նպաստել գրքի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ունի մշակութային հարուստ փորձ:

Հայաստանը 2012 թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակեց առաջին հայկական «Ուրբաթագիրքը»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի շրջանում: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: