487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և դոնոր համայնքը քննարկեցին այս տարվա փոխհամագործակցության առաջնահերթությունները
19:41
28 Մարտի 2011

Մարտի 28-ին կայացավ Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների 2011թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների և ձևաչափի ճշգրտման ու համակարգման  մի շարք հարցեր:

Ողջունելով մասնակիցներին` Տիգրան Դավթյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները թույլ կտան առավել արդյունավետ և կոորդինացված կառավարել, ինչպես նաև ավելացնել Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների աջակցությունը` դարձնելով դրանք ավելի ուղղորդված:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թեև Կայուն զարգացման ծրագրում դրված ռազմավարական ուղղությունները պահպանում են իրենց արդիականությունը, այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու մեկնարկային պայմանները, քաղաքականության իրականացումից ակնկալիքներն ու դրանց արդյունավետության գնահատման ցուցիչները: Ելնելով նշված հանգամանքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս  էկոնոմիկայի նախարարության, նախաձեռնում է Կայուն զարգացման ծրագրի վերանայման գործընթացը: Իսկ այդ գործում, բացի քաղաքացիական հասարակության ինստիտուտներից, մեծ դերակատարում կունենան նաև Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները և միջազգային կառույցները»:

Օրակարգի երկրորդ հարցի` արտահանման խթանման առնչությամբ ծավալված քննարկման ժամանակ Տիգրան Դավթյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը  մշակում է արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարություն և այս գործում ևս ակնկալվում է, որ նախարարության հիմնական գործընկերներ կհանդիսանան Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները` մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կառույցները (WB, GTZ, USAID, UNDP և այլն):

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան կարևորել է նոր ձևաչափով դոնոր կազմակերպությունների տարվա առաջին հանդիպումը: Այն աներկբայորեն վկայում է կառավարության առավել շահագրգիռ ներգրավվածության մասին դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգման գործում: Նշյալ գործընթացը կնպաստի դոնոր կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն` ազգային առաջնահերթություններից բխող:

Դաֆինա Գերչևան նաև կարևորել է այս տարվա փետրվարին Հայաստանի կողմից առաջին անգամ «Օգնության արդյունավետության Փարիզի հռչակագրի մոնիտորինգին» մասնակցության հանգամանքը: Միջազգային հանրության կողմից այն ընկալվում է որպես Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի համատեղ ներգրավվածության դրսևորում միջազգային մակարդակով ընթացող համապատասխան գործընթացներին:   --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։