486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչների խումբը կհետևի Ղազախստանի նախագահական ընտրություններին
17:51
28 Մարտի 2011

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների խումբը կհետևի Ղազախստանի նախագահական ընտրություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը։

Ըստ նրա, ՀՀ ԿԸՀ դիտորդներ կհանդիսանան, մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Հարություն Շահբազյանը, ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը, ներքին կապերի դեպարտամենտի ղեկավար Լիանա Սիմոնյանը, հանձնաժողովի նախագահի օգնական Հերմինե Հարությունյանը, համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության գլխավոր մասնագետ Սվետա Գրիգորյանը։ ԿԸՀ մամուլի քարտուղարը նույնպես ընդգրկված է պատվիրակության կազմում։

Ընտրություններին նաև հետևելու է տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ Մարտունի Մարգարյանը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տատյանա Օխլոպկովային, Ղազախստանի ԿԸՀ-ն ավարտում է ապրիլի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին միջազգային դիտորդների հավատարմագրումը։
Հավատարմագրումն ավարտվում է մարտի 28-ին, Երևանի ժամանակով 23.00-ին։

Ընդհանուր առմամբ, ըստ Օխլոպկովայի, այսօրվա դրությամբ 1,052 հազար արտասահմանցի դիտորդ է  հավատարմագրվել, այդ թվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելությունից՝ 357 դիմորդ, ԱՊՀ-ից՝ 425, ՇՀԿ-ից՝ 13, հինգ միջազգային կազմակերպություններից՝ 101 և արտասահմանյան պետություններից՝ 156։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետության գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սենատոր Գանի Կասիմովը, կոմունիստ Ժամբիլ Ահմեթբեկովը և բնապահպան Մելս Ելեուսիզովը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։