486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մանկապատանեկան գրականության շաբաթ կանցկացվի Հայաստանում մարտի 28-ից մինչև ապրիլի 4-ը
14:40
28 Մարտի 2011

Մանկապատանեկան գրականության շաբաթ կանցկացվի Երևանում և ՀՀ մարզերում մարտի 28-ից մինչև ապրիլի 4-ը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

«Նման ակցիայի անցկացման ավանդույթը եղել է դեռ խորհրդային տարիներին։ Կորևորելով մանկապատանեկան գրականության կարևորությունը նոր սերնդի դաստիարակման և կրթության հարցում՝ մենք վերականգնել ենք այդ ավանդույթը»,- ասաց Անանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում կան մանկական գրողներ, որոնց ստեղծագործություններն արդեն մտել են դասագրքեր։ «Բարեբախտաբար, չնայած մամուլի համար դժվար ժամանակներին՝ մենք ունենք մանկական պարբերականներ»,- ասաց Գրողների միության ղեկավարը։

Նա նշեց, որ շաբաթվա շրջանակներում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։

Այսպես, երկուշաբթի ՀՀ գրողների միությունում ժամանակակից մանկական գրականության խնդիրներին վերաբերող դասախոսություն կլինի, իսկ մարտի 31-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի կունենա շաբաթվա պաշտոնական բացումը և գրքի ցուցահանդես-վաճառք։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա այստեղ Շաբաթվա շրջանակներում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում կանցկացվեն ցուցահանդես-վաճառքներ, թատերական ներկայացումներ և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ։

ՀՀ գրողների միության մանկապատանեկան գրականության բաժնի ղեկավար Անուշ Վարդանյանն իր հերթին նշեց, որ երեխան պետք է հաղորդակցվի հեքիաթին առաջին հերթին գրքի՝ իսկ այնուհետև մուլտֆիլմերի և Ինտերնետի միջոցով։

Նա ցավով նշեց, որ չնայած բազմաթիվ ժամանակակից մանկական գրողներին՝ նրանց մասին քչերը գիտեն և քչերն են կարդում նրանց ստեղծագործությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։