485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական և ուկրաինական մանկավարժական համալսարանները կհամագործակցեն դելֆինաթերապիայի ոլորտում
13:35
28 Մարտի 2011

Հայկական և ուկրաինական մանկավարժական համալսարանները կհամագործակցեն բուժման ոչ ավանդական մեթոդների և հոգեթերապիայի բնագավառում, մասնավորապես՝ դելֆինաթերապիայի։

Համագործակցության մասին համապատասխան պայմանագիրը ստորագրվել է երկուշաբթի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանի ու Պ.Լ. Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ուկրաինական ազգային բժշկական ակադեմիայի միջև։

 «Դա շատ նշանակալից համագործակցություն է նախկին խորհրդային հանրապետությունների ուսումնական հաստատությունների միջև միջկոլեկտիվ և միջանձնային կապերի վերականգնման համար»,- նշեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ, հոգեբանության պրոֆեսոր Անատոլի Չուբրիկովը։

Նա ընդգծեց, որ մանկական բժշկության մեջ դելֆինաթերապիայի և հոգեթերապիայի դերը շատ կարևոր է հոգեկան շեղումներ ունեցող երեխաներին օգնելու տեսանկյունից։

 «Այս մեթոդը շատ արդյունավետ է հասարակությունից մեկուսացված երեխաներին օգնելու, նրանց սոցիալական և հաղորդակցական ունակությունների բարելավման համար»,- ավելացրեց Չուբրիկովը։

Հայկական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր հերթին ընդգծեց, որ վերջերս Երևանում բացված դելֆինարիումն ասյուհետ նոր նշանակություն ձեռք կբերի։

 «Հատուկ կարիք ունեցող երեխաներին օգնելու հարցում մասնակցությունը, իհարկե, առավել կարևոր է զուտ առևտրային նպատակներից»,- նշեց ռեկտորը։

Ըստ նրա՝ պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է մեթոդական օժանդակության փոխանակումը, ուսանողների փոխանակումները, համատեղ համաժողովների ու սեմինարների անցկացումը։

Միրզախանյանը նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի երևանյան դելֆինարիումի տարածքում դելֆինաթերապիայի նոր կենտրոն կբացվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։