487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Իրանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն օրինակելի է համարում
11:02
28 Մարտի 2011

Հայաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերություններն օրինակելի են, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թեհրանում ելույթ ունենալով Իրանում նշվող Նովրուզի տոնակատարության ժամանակ:

«Մեր բարեկամությունը, իրանական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համագործակցության և փոխադարձ հարստացման լավ օրինակ է: Հայաստանի և Իրանի համագործակցությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է», - մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորանքներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին, Իրանի նախագահին, բոլոր ներկաներին, այդ թվում նաև Իրանի բարեկամ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր նշում են այս տոնը և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր արժևորում են տոնի խորհուրդները՝ բարությունը, սերը, ծնունդը, խաղաղությունը:

Հիշեցնելով, որ 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած հայ ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է՝ Սարգսյանը նշել է մի շարք ծիսակարգերի նմանությունը:

Նրա խոսքերով՝ տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով և բնության վերածնունդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով:

«Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձևավորվել է Հայաստանի, Իրանի և մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև։ Հենց դրանք են կազմել հայ­իրանական դարավոր դրացիության ու բարեկամության ամուր հիմքերը, որ Հայաստանի անկախացումից ի վեր վերածվեցին երկու պետությունների միջև լիարժեք գործընկերային միջպետական հարաբերությունների», - ասել է նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։