478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ գրանցված ոչ-ոքին նորմալ արդյունք է համարել՝ նշելով, որ խաղը լարված էր
10:39
28 Մարտի 2011
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ գրանցված ոչ-ոքին համարել է նորմալ արդյունք՝ ընդգծելով, որ խաղը լարված էր:

«Ինչպես ես նշում էի, այսօր խաղում էին թիմեր, որոնք ցանկանում էին հաղթել և լավ էին աշխատում: Խաղը լարված էր», - ասել է Ադվոկատը ֆուտբոլային հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

Միաժամանակ նա ավելացրել է, որ այդքան էլ գոհ չէ խաղից՝ հաշվի առնելով չիրացված բազմաթիվ գոլային պահերը և ոչ այնքան հաջող փոխանցումները:

«Սակայն մեր թիմը շատ լավ աշխատեց, միգուցե ոչ բոլորն էին ֆիզիկապես պատրաստ: Ֆիզիկական պատրաստվածության տեսակետից երկու թիմերն էլ խաղի վերջում խնդիրներ ունեցան, քանի որ խաղը շատ լարված էր», - նշել է Ռուսաստանի հավաքականի մարզիչը:

Եվրո-2012-ի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Ռուսաստանի հավաքականը տասը միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: