481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ինքնաթիռում խուլիգանություն կատարելու համար Երևանի ոստիկանություն են տարել ֆուտբոլի ռուս երկրպագուներին
17:49
25 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվա-Երևան ինքնաթիռում խուլիգանական գործողությունների կասկածանքով վեց ռուս երկրպագուի Երևանի ոստիկանություն են տարել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը:

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունքը ժամը 03:30-ին ահազանգ է ստացել, որ Մոսկվայից Երևան վայրէջք կատարած «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի ներսում խուլիգանական գործողություններ են կատարվել: Ինքնաթիռի վայրէջքից հետո հայ ոստիկանները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ վեց քաղաքացու՝ Անտոն Վ.-ին (41տ.), Բոգդան Ա.-ին (31 տ.), Սերգեյ Ս.-ին (31 տ.), Սերգեյ Պ.-ին (29 տ.), Դմիտրի Կ.-ին (36 տ.) և Միխայիլ Գ.-ին (13 տ.)»,- տեղեկացրեց Մալխասյանը:

Ոստիկանության տվյալների համաձայն, պարզվել է, որ չվերթի ժամանակ ՌԴ քաղաքացիները, խախտելով հասարակական կարգը, վիրավորել և հարվածներ են հասցրել միմյանց՝ մարմնական ծանր վնասվածքներ պատճառելով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել (հասարակական կարգի կոպիտ խախտում՝ զուգորդված բացառիկ ցինիզմով):
Կատարվում է նախաքննություն:

Մալխասյանը նշեց, որ բոլոր այն անձինք, ովքեր բերման են ենթարկվել, ֆուտբոլային երկրպագուներ են:
Օրենսդրության համաձայն, քանի որ ռուսական ավիաընկերության ինքնաթիռը Ռուսաստանի տարածքն է համարվում, ապա նշված անձինք միջադեպի քննության համար կմեկնեն Ռուսաստան:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:
Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը կկայանա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: