478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչները կայցելեն հացադուլ հայտարարած ընդդիմադիր գործչին
15:01
25 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչներն անպայման կայցելեն հացադուլ հայտարարած «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրբաթ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը:

«Մենք անպայման կայցելենք Հովհաննիսյանին, մեր որոշ պատգամավորներ արդեն այցելել են նրան: Մենք կոչ ենք անում «Ժառանգություն» խմբակցության անդամներին վերադառնալ նիստերի դահլիճ և մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին», - ասաց Բալասանյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ հնարավոր է՝ օրվա մեջ այցելեն Հովհաննիսյանին:

ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ պատվիրակները կոչ կանեն հացադուլ հայտարարած պատգամավորին դադարեցնել ակցիան, քանի որ խնդիրների լուծման լավագույն միջոցը խորհրդարանի ամբիոնն է:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ին Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է անցկացնում՝ «Ծոմ ազատության» նշանաբանի ներքո:

Ավելի վաղ նա լրագրողներին տեղեկացրել է, որ այդ ժամանակվա ընթացքում իրեն է այցելել ավելի քան 15 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աջակցություն են հայտնել և համոզել են նրան դադարեցնել հացադուլը:

«Ժառանգություն» ղեկավարի խոսքերով՝ ինքը կդիմանա, որքան ուժերը ներեն:

Ընդդիմադիր գործիչն առաջադրում է «սպասումների ցուցակ», որը բաղկացած է 15 կետերից, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: