484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում Իրանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
19:54
24 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Իրանի դեսպանատունը հինգշաբթի հայտարարություն է տարածել՝ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անպատասխանատու արտահայտություններին» ի պատասխան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես օրերս հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, միջազգային հանրությունը, ԱՄՆ-ն և «հնգյակը» հույս ունեն, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կկատարի իր միջազգային պարտավորությունները: Նա նշել է, որ «մենք օգնության ձեռք ենք մեկնել Իրանին տարբեր հարցերի կապակցությամբ, իսկ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմաթիվ փաստաթղթեր են ընդունել»՝ կարևորելով Իրանի կողմից այդ բանաձևերի շուտափույթ կատարելը:

Իրանի դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը մշտապես հայտարարել է իր պատրաստակամությունը` երկխոսություն ծավալելու փոխադարձ հարգանքի և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անվիճելի իրավունքը ճանաչելու հիման վրա և ըստ այդմ մի շարք բանակցություններ է վարել 5+1 խմբի ներկայացուցիչների հետ:

«Վերջին բանակցությունները տեղի ունեցան Ստամբուլում, սակայն ինչպես անգամներ նշել են մեր երկրի իշխանությունները, այս երկխոսությունը այն ժամանակ կհասնի իր նպատակին, երբ բանակցողները բարի կամք դրևորելով, իրապես խնդիրների և առկա հակասությունների լուծման նպատակ հետապնդեն և խուսափեն ցանկացած հոգեբանական պատերազմից և ճնշումներից, որովհետև Իրանի ժողովուրդն ու կառավարությունը անցած երեսուներկու տարիների ընթացքում ապացուցել են, որ պատրաստ չեն զոռբայության ազդեցության տակ հրաժարվել իրենց անվիճելի իրավունքներից և պատրաստ են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում ծավալել երկխոսություն` համաշխարհային նշանակության տարբեր խնդիրների շուրջ և ներկայացնել լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - նշվում է փաստաթղթում:

Դեսպանատնից նաև նշում են, որ նկատի ունենալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղարի բազմաթիվ զեկույցները, ինչպես նաև Չմիացած երկրների շարժման խմբի հաճախակի պնդումները, մինչ այժմ Իրանի միջուկային ծրագրում որևէ շեղում չի նկատվել, ավելին, հասարակական կարծիքի լուսավորման նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեսպաններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին հրավիրել և հնարավորություն է ստեղծել այցելել իր միջուկային շինություններ:

«Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության համոզմունքն է, որ ՄԱԿ ԱԽ որոշումները ընդունվել են արևմտյան տերությունների քաղաքական ճնշումների ազդեցության ներքո և չունեն որևէ իրավական ուժ», - նշվում է հայտարարության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։