480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը խստացնում է պատժամիջոցները սեռական հանցագործությունների համար
19:13
24 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են մտցրել ՀՀ քրեական օրենսգրքում, որոնցով խստացվում են պատժամիջոցները սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ կատարված հանցագործությունների համար:

«Նման հանցագործությունների դեմ հարկավոր է պայքարել հրեշավոր մեթոդներով, և քանի որ այժմ նման հանցագործությունների համար պատժամիջոցները բավականին մեղմ են, ապա մենք առաջարկում ենք խստացնել պատիժը», - ասաց օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ դատական դեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2000-2010 թթ.-ին անչափահասների նկատմամբ կատարվել է ավելի քան 100 նմանատիպ հանցագործություն, իսկ 2009 թ.-ին քննվել է 18 նմանատիպ գործ, որոնցից միայն երեքի դեպքում է նախատեսվել պատժամիջոց՝ ազատազրկման տեսքով:

Ինչպես նշեց Դալլաքյանը, մնացած դեպքերում մանկապիղծները տուգանք են վճարել: Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ին հանրապետությունում գրանցվել է քաղաքացիների սեռական անձեռնմխելիության դեմ կատարված 83 հանցագործություն:

«Խորհրդարանը պետք է պայքարի նմանատիպ երևույթների դեմ... Մեր կարծիքով՝ հարկավոր է ուժեղացնել նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարը և ավելի խիստ պատիժ սահմանել մանկապիղծների համար», - հայտարարել է Դալլաքյանը:

Միաժամանակ պատգամավորը հիշեցրել է, որ որոշ երկրներում բացի ազատազրկումից նախատեսվում են նաև այլ պատժամիջոցներ նմանատիպ հանցագործների նկատմամբ, օրինակ՝ ԱՄՆ-ի ինը նահանգներում, Լեհաստանում, Չեխիայում մանկապիղծները պարտադիր կամ ինքնակամ կարգով ենթարկվում են բժշկական կամ քիմիական ամորձատման:

Պատգամավորի ներկայացրած օրինագծի համաձայն՝ առաջարկվում է խստացնել պատիժը, մասնավորապես՝ հղի կնոջը բռնաբարելու, ծնողի կողմից զավակին բռնաբարելու, ուսումնական, բժշկական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կողմից երեխային բռնաբարելու համար մեղավորներին սպառնում է 8-15 տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելքի հնարավորությամբ:

Ինչպես տեղեկացրեց Դալլաքյանը, խստացվում է պատիժը նաև 141-րդ հոդվածում (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ), այժմ մեղավորներին սպառնում է 2-6 տարի ազատազրկում, իսկ եթե տուժածը 14 տարեկանը չլրացած երեխա է, ապա պատժի ժամկետը կկազմի 4-7 տարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: