478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուներին չեն թույլատրի մտնել մարզադաշտ. ոստիկանություն
17:46
24 Մարտի 2011

ՀՀ ոստիկանությունը թույլ չի տա ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուներին մտնել Երևանի հանրապետական մարզադաշտ՝ դիտելու Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը:

«Ես կարող եմ միայն ասել, որ ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուներին կարգելվի մուտք գործել մարզադաշտ», - ասաց Մալխասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մարզադաշտի մուտքի մոտ կօգտագործվե՞ն, արդյոք, ալկատեստերներ:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Հայաստանի իրավապահ մարմինները որոշում են ընդունել աննախադեպ միջոցներ ձեռնարկել՝ մարտի 26-ին Երևանում Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ կարգուկանոնի ապահովման նպատակով: Մասնավորապես տեղեկացվում է, որ Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին ստուգելու են ալկոտեստերներով, ինչն ավելի վաղ չի եղել այլ հավաքականների հետ հայկական թիմի հանդիպումների ժամանակ:

Մալխասյանի խոսքերով՝ այս կամ այն հավաքականի երկրպագուների նկատմամբ որևէ խտրական մոտեցում չի լինի, և արգելքը կտարածվի ոչ սթափ վիճակում գտնվող բոլոր երկրպագուների վրա:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Նորությունների ռուսական ծառայությանը, Երկրպագուների համառուսական միությունը (ԵՀՄ) կդիմի ուժային կառույցներին՝ առաջարկելով ստուգել հայ երկրպագուներին, երբ վերջիններս կգան Ռուսաստան պատասխան հանդիպումը դիտելու համար: Ինչպես հայտարարել է ԵՀՄ-ի ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը, «Ռուսաստանում հայերի պատասխան խաղի ժամանակ մենք կառաջարկենք այն քաղաքի ՆԳԳՎ-ին, որտեղ կանցկացվի հանդիպումը, որևէ բան մտածել և ստուգել, ասենք, արյան մեջ թմրանյութերի առկայությունը»:

ԵՀՄ-ի ղեկավարը խորհուրդ է տվել բոլոր ռուս երկրպագուներին խաղից 2-3 ժամ առաջ ձեռնպահ մնալ ալկոհոլի մեծ քանակություն օգտագործելուց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: