482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի գլխավորությամբ նոր վերլուծական կենտրոն կբացվի ապրիլի 1-ին
17:27
24 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի քաղաքագետ, Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) նախկին տնօրենը ապրիլի 1-ից կգլխավորի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը»:

«Նոր աշխատանքի եմ պատրաստվում, Հայաստանում նոր «ինտելեկտուալ տանկ եմ» ստեղծում, որը հենվում է տաղանդավոր, աշխույժ և նպատակասլաց երիտասարդ մասնագետների վրա», - գրում է փորձագետը Facebook-ի իր էջում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը դեռևս չի հաջողվել կապվել Գիրագոսյանի հետ և ԱՌՀՀԿ-ից նրա դուրս գալու կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ:

Վերլուծական նոր կենտրոնը նպատակաուղղված կլինի քաղաքացիական ակտիվության խորացմանն ու քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցությանը: Կենտրոնը սերտորեն կհամագործակցի քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, ակադեմիական շրջանակների հետ:

Նոր կենտրոնն անկախ ինստիտուտ է, որը զբաղվում է քաղաքական վերլուծությամբ տարածաշրջանային գործընթացների, ազգային անվտանգության և պաշտպանական հարցերի, ինչպես նաև տնտեսության ու կառավարման, կրթության, հրապարակային քաղաքականության ոլորտներում:

Գիրագոսյանը գլխավորել է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը 2009 թ.-ի փետրվարից: Կենտրոնը հիմնել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 1994 թ.-ին: Կենտրոնը զբաղվում է ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, միջազգային հարաբերությունների հարցերի, անվտանգության, տնտեսության, շրջական միջավայրի և սոցիալական ոլորտի խնդիրների շուրջ իրականացվող հետազոտությունների տարածմամբ, վերլուծությամբ և հրապարակմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: