481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան նախատեսված է հաջորդ ամիս. ԱԳՆ
17:15
24 Մարտի 2011

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այցը Հայաստան նախատեսված է հաջորդ ամիս, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի (Tengiz Sharmanashvili) կողմից հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության ընթացքում:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որն հիմնված է երկու հարևան ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Վրաստանի դեսպանը վստահեցրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե պետությունների ղեկավարների, թե վարչապետերի, և թե ԱԳ նախարարների մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։