482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսատեսին ծանոթացրել է Հանրապետական մարզադաշտում իրենց իրավունքներին և պարտականություններին
17:09
24 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին անցկացվող ՀՀ և ՌԴ հավաքականների խաղի նախաշեմին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիսատեսի վարքագծի իրավունքները ռուսաց լեզվով տեղադրված են Հայաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։

Կանոնների համաձայն, մասնավորապես, հանդիսատեսը կարող է մարզադաշտի տրիբունա բերել և օգտագործել՝ մինչև 100 սմ պլաստիկ դրոշակաձողով մինչև 80 х 100 սմ չափով դրոշակներ, մինչև 60 սմ տրամագծով և 40 սմ բարձրության թմբուկներ, պլաստիկ ճչանակներ, ծխախոտ և կրակայրիչներ։

Երկրպագուներին թույլատրվում է սիրողական լուսանկարում իրականացնել, իսկ իրավապահ մարմինների համապատասխան ղեկավարության հետ համաձայնության գալով՝ ազատ հատվածներում և վազքուղիներում, բաներների ցանկապատին մեծ շապիկներ և դրոշակներ տեղադրել։

Հանդիսատեսի պարտականությունների մեջ, մասնավորապես, մտնում են այլ երկրպագուների, միջոցառման մասնակիցների, սպասարկող անձնակազմի, կարգապահությանը հետևելու համար պատասխանատուների, ստադիոնի վարչության և իրավապահ մարմինների օրինական կարգադրությունները կատարող անձանց հանդեպ հարգալից վերաբերմունքը, կասկածելի առարկաների, իրերի  հայտնաբերման և ծխի կամ հրդեհի առաջացման մասին անհապաղ իրազեկումը։

Հանդիսատեսին արգելվում է՝ ոչ սթափ վիճակում մարզադաշտ գնալ, ոգելից խմիչքներ տանելն ու խմել, մարզադաշտ տանել պլաստիկ, մետաղե և ապակե տարաներով խմիչքներ, զենք, հրավտանգ, պայթուցիկ, թունավոր, հոտավետ նյութեր մարզադաշտ  տանելը, ծակող և կտրող առարկաները, ճամպրուկները, խոշոր տրամագծային փաթեթներն ու պայուսակները, կամ այլ առարկաներ, որոնք խանգարում են մյուս հանդիսատեսներին, ինչպես նաև միջոցառման նորմալ անցկացմանը, փակ տարածքներում ծխելը, ինչպես նաև այն վայրերում, որտեղ դա արգելվում է մարզադաշտի վարչության կողմից, տրիբունաներում, արենաներում, դաշտում իրեր գցելը, ինչպես նաև այլ գործողություններ կատարելը, որոնք խախտում են միջոցառման անցկացման կարգը, բացականչություններ կամ այլ գործողություններ անելը, որոնք նվաստացնում կամ վիրավորում են  միջոցառման մասնակիցների, հանդիսատեսի կամ մարդու արժանապատվությունը։

Բացի այդ, չի թույլատրվում արենայում, դաշտում առանց համապատասխան փաստաթղթերի (հավատարմագրման), ինչպես նաև մարզիկների հանդերձարաններում հայտնվելը, միջոցառմանը կենդանիների հետ գալը, առևտուր իրականացնելը, առանց մարզադաշտի վարչության գրավոր թույլտվության գրություններ անել և հայտարարություններ, պաստառներ և  տեղեկատվական բովանդակություն ունեցող այլ իրեր փակցնելը, նշաններ կամ այլ խորհրդանշական իրեր կրելը կամ ցուցադրելը, որոնք ուղղված են միջոցառման մասնակիցներին և մյուս հանդիսատեսին վիրավորող ռասսայական, սոցիալական, ազգային տրամադրություններ հրահրելուն։

«Մարզադաշտում վարքագծի կանոններին չհետևող հանդիսատեսին դուրս կբերվեն  միջոցառումից, իսկ հակաօրինական գործողությունների իրականացման դեպքում՝ ՀՀ քրեական օրենսդրության կամ գործող վարչության համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: