484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ֆուտբոլի վետերանները նոստալգիա են ապրում իրենց ռուս ընկերների հետ հանդիպումից առաջ
16:40
24 Մարտի 2011

Հայկական ֆուտբոլի վետերաններ, «Արարատ 73» լեգենդար ֆուտբոլային թիմի պաշտպան և կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն և Հովհաննես Զանազանյանը հայտարարել են, որ նոստալգիա են ապրում իրենց ռուս ընկերների հետ հանդիպումից առաջ:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների ֆուտբոլի վետերանների հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին՝ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախօրեին:

Վետերանների հանդիպմանը կմասնակցեն հայտնի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Ախրիկ Ծվեյբան, Վագիզ Խիդիայաթուլին, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլշանկսին, Ալեքսանդր Տուկմանովը, ինչպես նաև հայազգի հայտնի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը:

«Խաղը ընկերական է և կանցկացվի նոստալգիկ մթնոլորտում: Խաղի առաջին կեսին կխաղանք մենք՝ վետերաններս, իսկ երկրորդ կեսին՝ առավել ուշ սերնդի ֆուտբոլիստները, ովքեր 30-ն անց են», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զանազանյանը:

Բոնդարենկոն իր հերթին «Արարատ 73» ֆուտբոլային թիմում անցկացրած տարիները համարեց  կյանքի ամենաերջանիկ տարիները:

«Վետերանների հանդիպումը ֆուտբոլի քարոզ կլինի: Հայ ժողովուրդը կհիշի այդ օրերը՝ որպես ամենահաղթականը ազգային ֆուտբոլի պատմության մեջ», - ասաց նա:

Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։