486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի վրա ինքնաթիռները հրետակոծելու վերաբերյալ Բաքվի սպառնալիքը պատերազմի ուղիղ սպառնալիք է. Դաշնակցություն
16:17
24 Մարտի 2011

Սեփանակերտի վրա քաղաքացիական ինքնաթիռները հրետակոծելու վերաբերյալ Բաքվի սպառնալիքները պատերազմ սկսելու ուղիղ սպառնալիք են, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հրթիռակոծել ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)։

«Երբ մի պետություն սպառնում է հրետակոծել մեկ այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռները, ապա դա ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք։ Ադրբեջանի կողմից անհեթեթ է նման հայտարարություններ անելը, քանի որ դրանք առաջին հերթին վնասում են հենց իրենց»,- ասաց Մանոյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ամերիկյան դեսպանի արձագանքը փոքր-ինչ ուշացել է, սակայն հենց քննադատման փաստը դրական երևույթ է։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նախօրեին քննադատել է Ադրբեջանի հայտարարությունը՝ դրանք անընդունելի անվանելով։ Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան  Մեթյու Բրայզան։

«Ցանկալի էր, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները նման հայտարարություններով հանդես գային»,- ընդգծեց Մանոյանը։

Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները: Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումը կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը՝ CRJ-200 մակնիշի երեք 50 տեղանոց ինքնաթիռներով:--0-

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նախևառաջ օդանավակայանից Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթը կիրականացվի, բայց օդանավակայանը նաև այլ ուղղությունների չվերթերի հեռանկարով է կառուցվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: