484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ ռուս երկրպագուներին կստուգեն ալկոտեստերով. կայք
15:44
24 Մարտի 2011

Հայ ոստիկանները կզինվեն ալկոտեստերներով, որոնց օգնությամբ կստուգեն Ռուսաստանի հավաքականի երկրպագուների սթափ լինելը հյուրերի համար նախատեսված սեկտորի մուտքի մոտ, Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 26-ին. հաղորդում է Sportbox.ru կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ եթե երկրպագուների օրգանիզմում ալկոհոլ հայտնաբերվի, ապա նրանց թույլ չի տրվի մտնել մարզադաշտ: Թեև ոստիկանները չեն ձերբակալի այն երկրպագուներին, որոնք ալկոհոլ չափավոր օգտագործած կլինեն:

«Տեղական իշխանությունները ստիպված են նմանատիպ միջոցների գնալ, քանի որ Երևանում և օդանավակայանում արդեն տեղի են ունեցել մի քանի միջադեպեր հարբած երկրպագուների մասնակցությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները, ովքեր վաստակել են ինը միավոր: 2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։