480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր կուսակցության հացադուլ հայտարարած առաջնորդը գիշերել է հորդառատ անձրևի տակ
20:02
23 Մարտի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի անժամկետ հացադուլի իններորդ օրն է։ Նախորդ գիշերը պատգամավորն անցկացրել է հորդառատ անձրևի տակ։

Երևանի եղանակն ակնհայտ անբարենպաստ է Հովհաննիսյանի համար. մայրաքաղաքում նկատելիորեն ցրտել է, և արդեն երկրորդ օրն է՝ անձրևներ են տեղում։

Ավելի վաղ ոստիկանները թույլ չեն տվել նախկին նախարարի համախոհներին վրան և ծածկ տեղադրել Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ է անցկացնում Հովհաննիսյանը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկուշաբթի տարածած հայտարարությունում անօրինական է անվանել Ոստիկանության գործողությունները «Ժառանգության» առաջնորդի նկատմամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նախօրեի երեկոյան «Ժառանգության» պատգամավորներն այդ հարցով հանդիպեցին Հայաստանի Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։

«Ի վերջո, մեզ թույլ տվեցին այնտեղ ծածկ տեղադրել, բայց արդեն ուշ էր, և մենք չկարողացանք բավարար օգնել։ Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերեց հորդառատ անձրևի տակ, թեև մենք ծածկի նման մի բան էինք կառուցել, բայց դա այդքան էլ չօգնեց»,- տեղեկացրեց պատգամավորը։

Բացի այդ, Բախշյանի խոսքերով, ինչպես պարզվեց, ծածկը թույլ են տվել տեղադրել միայն գիշերային տեղումների ժամանակ, «իսկ վրանի մասին առհասարակ խոսք չկա»։

Չնայած հյուծված տեսքին՝ հացադուլավոր ընդդիմադիրը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց, որ իրեն լավ է զգում։ Բացի այդ, Հովհաննիսյանին զննող բժիշկներն առայժմ առողջական որևէ խնդիր չեն հայտնաբերել։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում «Ծոմ հանուն ազատության» կարգախոսով։ Ինչպես լրագրողներին հայտնել էր Հովհաննիսյանը, անցած օրերի ընթացքում իրեն է մոտեցել շուրջ 15 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել և համոզել են դադարեցնել հացադուլը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին նշել էր, որ ներկայացրել է 15 պահանջից բաղկացած ցուցակ, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն:

Հովհաննիսյանի արարքը տարբեր կերպ են մեկնաբանում իշխանամետ և ընդդիմադիր շրջանակները։

Մասնավորապես, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հովհաննիսյանի հացադուլը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդդիմադիր ընտրազանգվածի ներգրավում, այսինքն, PR-քայլ, իսկ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցությունը «Ժառանգության» առաջնորդի հացադուլն ուժեղ կամքի դրսևորում է անվանում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր հերթին, ակցիան անհիմն է համարում։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավանության չի արժանացրել պատգամավորի արարքը։ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Հովհաննիսյանը հրապարակային ծոմապահության փոխարեն հացադուլ հայտարարեր կոնկրետ քաղաքական պահանջներով, ապա նա ոչ միայն կողջուներ դա, այլ նաև ամբողջությամբ կհայտներ իր աջակցության մասին։

Միաժամանակ, որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը և Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մտահոգված են Րաֆֆի Հովհաննիսյանի առոջությամբ և կոչ են անում դադարեցնել հացադուլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։