484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կշարունակի ատոմային նոր բլոկի կառուցումը՝ հաշվի առնելով ճապոնական փորձը
19:35
23 Մարտի 2011

Հայաստանը կշարունակի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով ճապոնական փորձը, չորեքշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

 «Նոր սերնդի ատոմակայանները պաշտպանվածության բարձր աստիճան ունեն, քան Ճապոնիայում գործողները, և այսպիսով ռիսկերը նվազագույն են։ Դա նշանակում է, որ մենք կշարունակենք ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը։ Բնականաբար, մենք ավելի մեծ ուշադրություն կդարձնենք բլոկի աշխատանքի անվտանգությանը՝ նկատի առնելով հնարավոր ռիսկերը։ Մեր օպերատորի առջև համապատասխան խնդիր կդրվի»,- ասաց նա։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ Ճապոնիայի փորձը հնարավորություն  ընձեռեց գնահատել ատոմակայանների հուսալիությունը։ Վարչապետը միաժամանակ ուշադրություն դարձրեց նրան, որ խնդրահարույց էներգաբլոկները դիմացել են ստորգետնյա ցնցումներին։ Նա հիշեցրեց, որ ճապոնական ԱԷԿ-ի վթարն առաջացել է ոչ թե երկրաշարժի, այլ ցունամիի պատճառով, քանի որ 10 մետր բարձրության ալիքները վնասել են Ֆուկուսիմա-1-ի ենթակառուցվածքը և նրա սառեցման համակարգը։

«Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ենթակառուցվածքների անվտանգության հարցը ոչ միայն երկրաշարժների ռիսկերի, այլ նաև անուղղակի այլ ռիսկերի պատճառով»,- ասաց Սարգսյանը։

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ հազարավոր կյանքեր խլած Ճապոնիայի երկրաշարժն արձագանք է գտել ցանկացած հայի մոտ, որովհետև մենք նույնպես անցել ենք այդ փորձությունը և լավ ենք հասկանում դրա հասցրած ավերածությունները և պատճառած ցավը»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետը նշեց, որ առաջին իսկ օրից Հայաստանն արձագանքել է ողբերգությանը և ցավակցությունների հետ պատրաստակամություն է հայտնել օգնելու ավերիչ երկրաշարժի հետևանքներին դիմակայելու գործում։

Սարգսյանն ավելացրեց, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է Ճապոնիային աջակցության տրամադրման համապատասխան հայտ ներկայացնել։

Կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանը բարձրակարգ մասնագետներ ունի, և հայկական ջոկատը պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհապաղ մեկնել Ճապոնիա և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանն ընդգրկված է օգնություն ցուցաբերելու պատրաստ երկրների ցուցակում։

«Մյուս կողմից մենք պատրաստակամություն ենք հայտնել ցուցաբերել նաև այլ աջակցություն։ Օրինակ, Ճապոնիան խմելու ջրի կարիք ունի, և մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում»,- ասաց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։