478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր ՀԱԿ-ը Հայաստանում իշխանափոխության սահուն գործընթացի կողմնակից է. Զուրաբյան
16:50
23 Մարտի 2011

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է ուժեղացնել քաղաքական ճնշումը՝ լինելով երկրում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից, չորեքշաբթի ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ մարտի 17-ին տեղի ունեցած ՀԱԿ-ի հանրահավաքը (որի ժամանակ երեք տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքն անցկացնել Ազատության Հրապարակում) բեկումնային էր և ցույց տվեց, որ «երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, ապա կարող է լուրջ խնդիրներ լուծել խաղաղ ճանապարհով»:

«Մեր նպատակն է ուժեղացնել ճնշումը՝ հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման: ՀԱԿ-ը Հայաստանում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել արյունահեղությունից և ավերածություններից», - ասաց Զուրաբյանը:

Նա միաժամանակ կարծում է, որ վատթարացող սոցիալական իրավիճակը ավելացնում է արմատական գործողությունների կողմնակիցների թիվը, իսկ մարդկանց տրամադրությունն օրեցօր արմատականանում է:

«Իշխանությունները, համարելով Ազատության Հրապարակի բացումը մարտավարական զիջում, հույս ունեն, որ, ձգձգելով ժողովրդին տված պարտավորությունների կատարման գործընթացը, կարող են հաղթահարել համաժողովրդական բողոքի ալիքը: Այս մասին վկայում է լայնամասշտաբ քարոզարշավը, որը նրանք սկսել են իրականացնել պետական և վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների հետ իշխանության և ընդդիմության միջև իբր սկսած երկխոսության վերաբերյալ՝ հայտարարելով, որ առճակատման սպառնալիքն արդեն հաղթահարվել է», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը կգնա միայն այնպիսի երկխոսության, որը կլուծի ժողովրդի, այլ ոչ թե իշխանությունների խնդիրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: