487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը խելամիտ և պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. փոխոստիկանապետ
16:20
23 Մարտի 2011

Հայաստանին այսօր ավելի բարեկիրթ և պրոֆեսիոնալ ոստիկաններ են անհրաժեշտ, ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

«Մեր հասարակությունում հաճախ ասում են, որ հայ ոստիկանի կերպարը համապատասխանում է հասարակական պահանջներին։ Նման խնդիր իսկապես կա, և մենք այսօր ավելի պրոֆեսիոնալ և կրթված կադրերի կարիք ենք զգում»,- ասաց Օսիկյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության բարեփոխումների 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի» 2010 թվականի արդյունքները։

Նրա խոսքերով՝ Հայաստանի Ոստիկանությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ ներկայումս համապատասխան աշխատանքներ է իրականացնում Ոստիկանական քոլեջի ստեղծման ուղղությամբ, որը կբացվի արդեն այս տարի։

«Դա կլինի մի նոր համակարգ, որն արդեն գոյություն ունի բազմաթիվ զարգացած երկրներում։ Այստեղ ցանկացողները կարող են ոստիկանի միջին մասնագիտացում ստանալ»,- ավելացրեց նա։

Ինչպես ասաց Օսիկյանը, քոլեջ ընդունվելու համար ցանկացողները պետք է թեստավորման բոլորովին նոր համակարգի անցնեն։ «Մենք կստուգենք ընդհանուր գիտելիքները, հոգեբանական որակները, ինչպես նաև ընդունվողի կախվածությունը տարբեր վնասակար սովորություններից, ինչը հետագայում կկանխի բացասական երևույթները ոստիկանությունում»,- նշեց նա։

Փոխոստիկանապետը նշեց նաև, որ 2010 թվականին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել օրենսդրական և իրավական բազայի կատարելագործմանը, իսկ այս տարի դրանք կիրականացվեն ավելի պրակտիկ հարթությունում և տեսանելի կլինեն հասարակությանը։

Օսիկյանը հայտնեց, որ 2010 թվականի ընթացքում Ոստիկանությունում բացահայտվել են բոլոր այն կառույցներն ու վարչությունները, որոնք ոչ արդյունավետ են աշխատել։ «Առաջին քայլն այս ուղղությամբ կլինի տրանսպորտային կառավարման վերացումը, ինչի արդյունքում կկրճատվեն ավելորդ թափուր տեղերը, իսկ այդ կառույցի գործառությոները կբաշխվեն տարբեր վարչությունների միջև»,- ավելացրեց նա։

2010 թվականի կարևորագույն ձեռքբերումների թվում Օսիկյանը նշեց քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը։

2011 թվականի կարևորագույն գերակայություններից մեկը, Օսիկյանի խոսքերով, կլինի Երևանում օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը։

 «Զանգ ստանալու պահին կենտրոնի օպերատորը նշում կդնի էլեկտրոնային քարտի վրա, որը տեսանելի կլինի նաև պարեկային մեքենաների հատուկ սարքերի վրա։ Այսպիսով՝ օպերատորը կկարողանա ուղարկել ոստիկաններին ճիշտ վայրն էլեկտրոնային քարտի օգնությամբ»,- ասաց նա։

Օսիկյանը միաժամանակ ավելացրեց, որ տեխնիկական զինման տեսանկյունից Հայաստանի ոստիկանությունը դեռևս հեռու է ցանկալի մակարդակից։

«Անշուշտ, մենք հեռու ենք այն մտքից, որ 2011 թվականի ավարտին կամ 2012 թվականի սկզբին մենք կունենանք այն ոստիկանությունը, որը ցանկանում ենք ունենալ։ Սակայն էական առաջխաղացում ոլորտում կլինի»,- ասաց Օսիկյանը։

Ոստիկանության 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագիրն ընդունվել է Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2010 թվականի ապրիլին։ Ծրագրում ընդգրկված է 11 ուղղություն։

Ծրագիրն իրականացվում է մի շարք միջազգային կառույցների և կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ հայկական գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։