478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հացադուլը պայքարի ծայրահեղ և անարդյունավետ միջոց է. ՀՀԿ պատգամավոր
15:26
23 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ինչպես նաև համանուն խմբակցության կողմից խորհրդարանի աշխատանքի բոյկոտումը, պայքարի ծայրահեղ և անարդյունավետ միջոց է, կարծում է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Ուժերից որևէ մեկի կողմից խորհրդարանի աշխատանքի բոյկոտումն ինքնին բացասական երևույթ է: Հացադուլը ևս անընդունելի մեխանիզմ է», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խորհրդարանականը:

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցության բոլոր յոթ պատգամավորները լքել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով իշխող ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ: Մարտի 15-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում Ազատության Հրապարակում:

Նրա կարծիքով՝ պատգամավորական մանդատ ունեցող մարդը չպետք է հացադուլի նման ծայրահեղ միջոցի դիմի:

«Ցանկացած հարց հարկավոր է առաջադրել խորհրդարանի ամբիոնից: Հակառակ դեպքում մարդիկ սկսում են վիրավորվել միմյանցից, և այս ամենը վերածվում է այնպիսի անհեթեթության, երբ անձրևի ժամանակ մարդկանց թույլ չեն տալիս ծածկ օգտագործել», - ասաց Բադեյանը:

Մարտի 20-ին ոստիկանները թույլ չեն տվել Հովհաննիսյանի կողմնակիցներին նրա համար անձրևանոցային ծածկ տեղադրել:

Նա ավելացրեց, որ իշխանությունները գիտեն երկրում գոյություն ունեցող խնդիրների մասին, և դրանց լուծումը իշխանությունների գործողությունների առաջնահերթությունն է:

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր հերթին ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը վտանգի մասին ազդանշան է, և եթե իշխանությունները չեն տեսնում պետությունում ստեղծված ծանր իրավիճակը, «ապա նրանք պետության հետ որևէ կապ չունեն»:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է որևէ բան փոխել երկրում, սակայն նրա կողմից ընտրված մեխանիզմները սխալ են», - ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։