481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում աշխատանքը փոխարինել է Ազատության հրապարակով
19:32
22 Մարտի 2011

«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանի աշխատանքին բոյկոտ չի հայտարարել, բայց շարունակում է աշխատել Ազատության հրապարակում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ժառանգություն» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ կապված տարաձայնության կապակցությամբ։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում «Ծոմ հանուն ազատության» կարգախոսով։

«Այսօր ժամը 17։00-ին Ազգային ժողովում սովորաբար ծրագրված են պատգամավորների ելույթները։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ելույթ կունենան Ազատության հրապարակում՝ իրենց առաջնորդի կողքին»,- ասաց Բախշյանը։

Առաջինը ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով նշել է, որ չնայած շատ ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների հավաստիացումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակներն ու պատճառներն ակնհայտ են։

«Րաֆֆի Հովհաննիսյանը մի մարդ է, ով չի կարող անհաղորդ մնալ այսօր երկրում կատարվող իրադարձություններին»,- ասաց նա։

Ժամեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ ցուցակում ներառված է 15 պահանջ, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն:

Բաց երկնքի տակ իրենց հայտարարություններն են հնչեցրել նաև խմբակցության մյուս պատգամավորները՝ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը և Արմեն Մարտիրոսյանը։

Չնայած անձրևին՝ հրապարակը լի էր մարդկանցով, որտեղ հավաքվել էին կուսակցության աջակիցները և հասարակ քաղաքացիները, ովքեր ցանկանում էին իրենց աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ժառանգություն» խմբակցության կազմում ներառված է 7 պատգամավոր Հայաստանի 131-տեղանոց խորհրդարանում:

Կուսակցության առաջնորդ և հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: