480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ժամանակ պետք է հաշվի առնի Ճապոնիայի փորձը. փորձագետ
18:46
22 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ժամանակ պետք է հաշվի առնի Ճապոնիայի փորձը, ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սևադա Հովհաննիսյանը։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ5  մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

«Մենք պարտադիր պետք է հաշվի առնենք Ճապոնիայի փորձը, և նոր կայանը, որը մենք կառուցելու ենք, մենք պետք է այն մակարդակով կառուցենք, որով կառուցված է Ճապոնիայի ԱԷԿ-ը»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Նշելով, որ սեյսմիկ իրավիճակների կանխատեսման փորձեր են արվում, փորձագետն ասաց, որ այսօրվա դրությամբ այդ խնդիրը քիչ լուծելի է, «քանի որ դրա համար տեսական բազա չկա, և այդ բնագավառի բոլոր մասնագետները լավ հասկանում են, որ այդ խնդիրը առաջիկա 10-20 տարիների ընթացքում դժվար թե լուծվեն»։

«Բայց եթե մենք չենք կարող լուծել սեյսմիկ խնդիրները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կանխատեսենք երկրաշարժը, նշանակում է հարցը պետք է սեյսմիկ շինարարության բնագավառ տեղափոխել։ Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի մեր ԱԷԿ-ը կարողանա դիմակայել նման աղետալի երկրաշարժների (ինչպիսինն էր Ճապոնիայինը), -ընդգծեց Հովհաննիսյանը։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

Ճապոնիայում 9,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել մարտի 11-ին, այն ավելի քան տասը մետր բարձրության ցունամի էր առաջացրել: Վերջին օրերին Ճապոնիայի արևելքում մի շարք հետցնցումներ են տեղի ունենում՝ գրեթե ամեն օր այստեղ ավելի քան 5,0 մագնիտուդով 20-ից ոչ պակաս երկրաշարժ է գրանցվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: