481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով վիրավորանք է հասցրել ընդդիմադիր պատգամավորին. Դաշնակցություն
18:33
22 Մարտի 2011

Արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով վիրավորանք է հասցրել հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«Մի կողմում թողնենք այն հարցը, թե որքանով է արդարացված Րաֆֆիի ակցիան, ինչպիսի հարցեր է նա դնում, ինչի համար է դա անում, ինչու է դա քաղաքացիական, այլ ոչ քաղաքական ակցիայի տեսքով, և ինչու նրա կուսակցությունը նրա կողքին չէ։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնք պետք է քաղաքական պատասխաններ ունենան, որոնք, ես վստահ եմ, պարտադիր կհնչեցվեն։ Սակայն նրան նման կեղտոտ կերպով վարկաբեկելը, ես կարծում եմ, որ անընդունելի է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Միաժամանակ պատգամավորը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությմբ, որ իշխանությունները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին վրան կամ ինչ-որ անձրևանոց տեղադրել՝ նշելով, որ դժվար թե անձրևանոցը կարող է խանգարել Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական լուծումներին։

«Ավելի շուտ դա պետք է վերաբերվի Ազատության հրապարակում հաստատված տգեղ փչովի ամրոցներին»,- ասաց Հովհաննիսյանը։

«Այդ երկու ծայրահեղություններում ես ինչ-որ աննորմալ երևույթ եմ տեսնում։ Լավ է անում Րաֆֆին, թե ոչ, դա մեր գործը չէ։ Այդ մարդը ստիպված կամ ինչ-որ այլ պատճառներով այդ քաղաքական դիրքորոշումն է ընտրել։ Ես քաղաքական գնահատական չեմ տալիս, քանի որ նրա դիրքորոշումը ոչ թե քաղաքական է, այլ քաղաքացիական, ինչպես նա ինքն է հավատացնում, սակայն մի կողմից ծաղրել և մյուս կողմից՝ չթողնել վրան տեղադրել՝ անհասկանալի է, քանի որ այսպիսով մենք չենք կարող նորմալ բարոյական հասարակություն կառուցել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: