477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդիայի ԱԳՆ ղեկավարն ապրիլի սկզբին Հայաստան կժամանի
18:17
22 Մարտի 2011

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն ապրիլի սկզբին Հայաստան կժամանի, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` կայանալիք այցի հետ կապված հարցերը քննարկվել են Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեի (Diana Janse) (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։

«Արտգործնախարարը ողջունեց ապրիլի սկզբին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլի Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց դեսպանին իր նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ ինչպես իր նախորդները, դեսպան Յանսեն իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Խոսելով երկկողմ հայ-շվեդական հարաբերությունների մասին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում:

Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական փոխգործակցությունը և մշակութային փոխանակումները: 

Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-շվեդական գործակցությունը առավել ընդլայնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը և համագործակցության գործող ձևաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: