483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ մինի-շուկաներ կսկսեն գործել Երևանում ապրիլից. քաղաքապետ
18:13
22 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլից Երևանում հինգ մինի-շուկաներ կսկսեն գործել, որտեղ կարող են աշխատել փողոցում առևտուր իրականացնողները, որոնց գործունեությունն արգելվել է քաղաքապետարանի կողմից, երեքշաբթի Երևանի խնդիրներին նվիրված Հայաստանի հանրային խորհրդի լիագումար նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն պայքարում է փողոցային առևտրի դեմ: Այժմ գրեթե բոլոր փողոցներից հավաքվել են բոլոր չթույլատրված առևտրային սեղանիկներն ու վաճառասեղանները: Երևանի շուկաներում փողոցային առևտրով զբաղվողների համար հատկացվել է 3 հազար տեղ: Երևանի քաղաքապետարանի քննարկմանն է ներկայացվել մինի-շուկաների ինը նախագիծ, որոնք նախատեսված են հատուկ փողոցային առևտրով զբաղվողների համար:

«Փողոցային առևտրի դեմ պայքարը մեծ բողոք է առաջացրել մեր հասարակությունում: Սակայն մենք միայն կյանքի ենք կոչում դեռևս 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը: Այդ պատճառով ծիծաղելի է, որ փողոցային առևտրով զբաղվողների հետ միասին բողոքում են նաև որոշ օրենսդիրներ», - ասել է քաղաքապետը:

Նրա խոսքերով՝ քաղաքացիների բուռն դժգոհությունն անհիմն է, քանի որ քաղաքապետարանն առևտրականներին հնարավորություն է ընձեռել աշխատել փակ շուկաների տարածքում:

«Մենք նախատեսում ենք ընդհանուր առմամբ բացել 12 մինի-շուկա», - ավելացրել է Կարապետյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։