478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը և Զագրեբը տրամադրված են երկկողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ
17:58
22 Մարտի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչի հետ քննարկել է երկկողմանի համագործակցության ամրապնդման հարցերը։

Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին հանդիպելու համար:

«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար,  դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահը։

Ըստ նրա՝ երկու  երկրների միջև ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն:

«Կարևոր է, որ և՛ ձեր, և՛ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձևավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, և մենք դրա համար ուրախ ենք»,- ասել է Սարգսյանը։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2011թ.  նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նախագահի հետ գործարարների այցը Հայաստան և հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: 

Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Նախագահ Սարգսյանը և Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաև ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: