478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական չվավերացված արձանագրությունների առկայությունը ստվեր է գցում Թուրքիայի միջազգային հեղինակության վրա. փորձագետ
17:23
22 Մարտի 2011

Հայ-թուրքական չվավերացված արձանագրությունները ստվեր են գցում Թուրքիայի միջազգային հեղինակության վրա, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան հայտարարել է «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, սակայն այն չի կարող համոզիչ լինել միջազգային հանրության համար, քանի դեռ Թուրքիան նախապայմանների մասին է խոսելու Հայաստանի հետ»,-երեքշաբթի լրագրողներին ասաց Մելքոնյանը։

Ըստ փորձագետի՝ նույնիսկ սառեցված վիճակում արձանագրությունների գոյությունը լուրջ խոչընդոտում է Թուրքիայի արտաքին քաղաքականության իրականացմանը,  իսկ այդ երկիրն իրեն որպես հակամարտությունների լուծման միջնորդ և հեղինակավոր պետություն է դրսևորում։

Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի վարկանիշի հանար Հայաստանը շարունակում է վտանգ ներկայացնել, քանի որ հարևան երկրի հետ հարաբերություններում չկարգավորված խնդիրները Թուրքիայի անկեղծությունը կասկածի տակ են դնում։

Ըստ նրա՝ նրա հեղինակության աճին, մասնավորապես, խոչընդոտում է Հայաստանի հետ փակ սահմանի առկայությունը։

«Այսպիսով՝ կամա թե ակամա հայերը կրկին խանգարում են Թուրքիային»,- ընդգծեց նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: