482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ Հայաստանի համար. փորձագետ
16:30
22 Մարտի 2011

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանալ Արևելքի և Արևմուտքի միջև, մեծացնել իր հեղինակությունն արբական աշխարհում և Եվրոպայում։ Դա վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ հետագայում մենք կարող ենք գործ ունենալ առավել ուժեղ հեղինակավոր պետության հետ, և մեզ ավելի բարդ կլինի պաշտպանել մեր շահերը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ թուրքական կառավարությունը մինչև այսօր նեոօսմանիզմի գաղափարներ ունի Բալկանների, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նկատմամբ,  փորձում է առաջնորդության հասնել՝ օգտագործելով տարածաշրջանում  առաջնորդի բացակայությունը, ինչպես նաև ցանկանում է տարածել ժողովրդավարության և իսլամական արժեքների համադրման թուրքական մոդելը։

«Թուրքիան ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում տարածաշրջանում և փորձում է միջազգային հեղինակություն նվաճել։ Միաժամանակ, ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում Թուրքիային իրենց հիմնական գործընկերն են համարում»,- նշեց նա։

Փորձագետը նաև ընդգծեց, որ թուրքական կառավարությունը ձգտում է առաջին հերթին նվաճել արաբական պետությունների ժողովուրդների համակրանքը։

 «Արաբական ԶԼՄ-ների սոցիալական հարցման արդյունքում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը տարվա մարդ է ճանաչվել։ Պատահական չէ, որ նա քննադատությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի Լիբիայի դեմ պատժամիջոցներին՝ իրենց մուսուլմանական աշխարհի պաշտպան բնորոշելով»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ չնայած պոպուլիստական քարոզչությանը, Թուրքիայի տարածաշրջանում առաջնորդության պահանջներն արաբական աշխարհում երկդիմի արձագանք են ստանում։

 «Թուրքիայի ակտիվ քաղաքականությունն արաբական աշխարհի ոչ բոլոր ներկայացուցիչներին է գոհացնում և սառն է ընկալվում շատ երկրներում, քանի որ արաբական հասարակության մեջ բավական թարմ են տարածաշրջանի օսմանյան անցյալի մասին ոչ ուրախալի հիշողությունները»,- նշեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: