484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը կապված չէ Մեծ պահքի հետ
16:19
22 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ. 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի հայտարարել է, որ որոշ հայկական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների պնդումներին ի հակառակ՝ իր հացադուլը քրիստոնեական ենթատեքստ չունի և կապված չէ Հեծ պահքի հետ:

«Մարտի 15-ից ես եկել եմ Ազատության հրապարակ՝ իմ քաղաքացիական իրավունքն իրագործելու համար, իմ հացադուլը կապված չէ պահքի հետ», - հայտարարել է Հովհաննիսյանը Ազատության հրապարակում բաց երկնքի տակ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում: Նա Ազատության հրապարակում անժամկետ ակցիա է անցկացնում «Ծոմ ազատության» նշանաբանի ներքո:

ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթին տված հարցազրույցում իր վարքագիծը (նա մարտի 17-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ չի մոտեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին) բացատրել է քրիստոնեական նկատառումներով: Նա մասնավորապես նշել է, որ քրիստոնեությունն իր համար «կրոն լինելուց առաջ, բարոյական կոդեքս է», որը կտրականապես թույլ չի տալիս մարդուն ցուցադրել, որ ծոմապահության մեջ է։

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Հովհաննիսյանը հրապարակային ծոմապահության փոխարեն հացադուլ հայտարարեր կոնկրետ քաղաքական պահանջներով, ապա նա ոչ միայն կողջուներ դա, այլ նաև ամբողջությամբ կհայտներ իր աջակցության մասին։

Հովհաննիսյանի խոսքերով՝ առաջին նախագահի, ինչպես նաև բազմաթիվ այլ անձանց արտահայտություններից իր համար պարզ է դարձել, որ նրանցից ոչ ոք ծանոթ չէ մարտի 15-ին տեղի ունեցած իր ելույթի, ինչպես նաև «սպասումների ցուցակի» հետ, որը հրապարակվել է նույն օրը տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարին:

Ընդդիմադիր գործչի խոսքերով՝ այդ ցուցակում ներառված է 15 պահանջ, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն:

Ինչպես լրագրողներին հայտնեց Հովհաննիսյանը, անցած 7 օրվա ընթացքում իրեն է մոտեցել շուրջ 15 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել և համոզել են դադարեցնել հացադուլը:

Սակայն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի խոսքերով, ինքը կպայքարի մինչև վերջ, «որքան կբավականեցնեն ուժերն ու կամքը»:

Այժմ Հովհաննիսյանին զննող բժիշկները առողջության հետ կապված որևէ խնդիր չեն գտել:

«Ժառանգություն» խմբակցության կազմում ներառված է 7 պատգամավոր Հայաստանի 131-տեղանոց խորհրդարանում:

Կուսակցության առաջնորդ և հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։